Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
![]() Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը դարձել է Թուխմանուկի ոսկու հանքավայրի հետ կապված «Մեգո-Գոլդ» ընկերության 25 % բաժնեմասի սեփականատեր։ «Ֆակտոր»-ը պարզել է, որ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման «հերոսը» հենց Հովհաննես Հարությունյանն է։ «Թուխմանուկի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը «Մեգո-Գոլդ»-ին վերադարձվել է 2022 թվականին՝ ՏԿԵ նախարարության հետ կնքված հաշտության համաձայնությամբ։ Դրանից 3 տարի անց ընկերության 25 % բաժնեմասի սեփականատեր է դարձել ՏԿԵ նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, որը նախարարությունում համակարգել է նաև հանքարդյունաբերության ոլորտը։ Ընկերության շուրջ տարիներ շարունակվող սնանկության գործընթացն ու իրավական վեճերը, փաստորեն, չեն խանգարել դրա բաժնետերերի կազմի փոփոխությանը»,- գրել է լրատվամիջոցը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
|

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
