«Երբեք ՀՀ-ում թոշակն այդքան չի բարձրացել, որքան վերջին 5 տարում»․ Նիկոլ Փաշինյան
«Երբեք հինգ տարում ՀՀ-ում այնքան թոշակ չի բարձրացվել, որքան բարձրացվել է վերջին 5 տարում։ Չի եղել նման բան»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 2022 թվականին նվազագույն թոշակն ավելի բարձր է եղել, քան նվազագույն պարենային զամբյուղը։ Ասում են՝ դե հա, բարձրացրել եք, բայց 36.000 դրամ չի՞։ Բա մենք մեղավո՞ր ենք, որ կրկնապատկել ենք՝ 36.000 դրամ է դարձել։ Թող այնքան լիներ, որ կրկնապատկելուց 375.000 դրամ դառնար»,- ասաց Փաշինյանը՝ կարևորելով նաև հետվճարի համակարգի ներդրումը: Նշենք, որ անկանխիկ եղանակով թոշակառուներին տրամադրվող հետվճարի ժամկետները 1 տարով երկարացվեցին, կառավարության նիստում այս մասին հայտնեց սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը։ Հիշեցնենք՝ անկանխիկ գործարքների դեպքում թոշակառուները և նպաստառուները ստանում են 12 տոկոսի հետվճար (առավելագույնը՝ 6000 դրամ)։ |
«Պատերազմի 14000 մասնակից զինվոր զրկված է օր առաջ կյանք մտնելու իր իրավունքից». Սուրեն Հակոբյան
7403:12«Ավելի շատ արտագաղթում են այն մարդիկ, ովքեր հաց վաստակելու խնդիր չունեն». «ՀայաՔվե»
7602:12«Դատական իշխանության անկախությունը կապահովվի անկախ մտածողությունը չբռնաբարելով»․ Հովհաննես Քոչարյան
7901:30Իրանն ու Ադրբեջանը համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել
12400:43Թրամփը հազարավոր զինվորներ կուղարկի սահման. CNN
16900:20«Դիլիջանի մանկապարտեզի դայակի ամուսնուն հեռացրին, իրեն էլ շուտով կհեռացնեն». Յաշա Սոլոմոնյան
103Երեկ, 23:54