Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.

«Ալիևն ամեն ինչ անելու է, որ Փաշինյանը 2026-ից հետո էլ մնա»․ Սևակ Հակոբյան

89
Երեկ, 21:18
«Ալիևն ամեն ինչ անելու է, որ Փաշինյանը 2026-ից հետո էլ մնա»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Պատերազմ լինելու է, եթե Նիկոլը մնա, դա այնքա՜ն ակնհայտ է։ Որովհետև Ալիևը պատրաստ է պատերազմել միայն Նիկոլի պես ղեկավարով Հայաստանի հետ, ով չունի բանակ, չունի ընկերներ, չունի խելք ու հմտություններ, չունի լուրջ մարդկանցից թիմ, մի սովորական վախկոտ, արկածախնդիր մեկն է․ դրա համար Ալիևն ամեն ինչ անելու է, որ հենց Փաշինյանը մնա, 2026-ից հետո էլ մնա Հայաստանի ղեկավար, որ մի հատ էլ Հայաստանի համար «կռվի» ու հաղթի հայերին։
Սա խաղաղություն բերելու ո՛չ խելք, ո՛չ ռեսուրս չունի։ Այո, նա կարող է խաղաղության շուրջ ելույթներ ունենալ ժամերով, կոչեր անել, փորձել աջակից հավաքել, բայց իր ելույթները իրականություն դարձնել նա ուղղակի չի կարող։ Ի միջի այլոց, ինչպես մյուս բոլոր թեմաներով ելույթները։ Երբ մեկը ձեզ բան է խոստանում, առաջին հերթին նրան ճանաչելով՝ կարող եք մտածել՝ կարո՞ղ է տալ, թե՞ ոչ։ Դուք Նիկոլին պետության ղեկավարի պաշտոնում ճանաչում եք արդեն 7 տարի։
Ամենապարզ օրինակներից խոսենք, որոնք շատ խորքային են։ Ես չեմ կարող հիշել Նիկոլ Փաշինյանի խոստում, որը կատարվել է։ Մենք շարք ենք հրապարակել «Տեղեկանք՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար» խորագրով, հարյուրավոր խոստումներ են, որոնք չեն կատարվել։ Ի՞նչ եք կարծում՝ պետության ղեկավարի համար ասենք մի հատ տեխնիկայի պուճուր, 10 աշխատողով գործարան բացե՞լն է ավելի դժվար, թե՞ թշամու հետ խաղաղություն հաստատելը։ Գործարանը մեկից մեկ է, չէ՞, էն էլ մի երկրի համար, որը տարին մի միլիարդ դոլար պարտք է վերցնում, կարող է մի երկու միլիոնը տալ ու բացել։ Նույն մարդը ձեզ խոստացել է տեխնիկայի գործարան, որը պետության համար կոպեկների հարց է և խոստացել է խաղաղություն․ եթե էն մանր խոստումը չի կատարել, Ադրբեջանի, Թուրքիայի հետ խաղաղության խոստումը կարո՞ղ է կատարել։
Ո՞րն է ավելի հեշտ, ժողովուրդ ջան, թոշակ բարձրացնե՞լը, թե՞ պատերազմ կանխելը․ ո՞րն է ավելի հեշտ, ընդամենը մի 30 հազար ծայրահեղ աղքատությունը վերցանե՞լը, թե՞ խաղաղություն բերելը։ Եթե սա թոշակ չի կարողանում բարձրացնել, որը մենակ իրենից է կախված, պատերազմ կարո՞ղ է կանխել։ Շատ ավելի հեշտ որոշում է արագաչափերը հանելը, չէ՞, քան խաղաղություն բերելը, երկուսն էլ խոստացել է․ բայց եթե արագաչափերի խոստումը չի կատարել, որը իրենից է կախված, Ալիևի հետ կապված խոստումը կարո՞ղ է կատարել, որը կախված է Ալիևից, Էրդողանից, մյուս-մեկելից։ Իր ենթակայության տակ գտնվող մանր հարցը նա չի կարողանում լուծել, ո՞նց է լուծելու երկրի հետ կապված գլոբալ հարցը։
Ո՞րն է ավելի դժվար, ժողովուրդ ջան, տոպրակների վաճառքը արգելե՞լը, թե՞ պատերազմ կանգնեցնելը։ Ո՞րն է ավելի դժվար՝ խոստացած ծառերը տնկե՞լը, թե՞ պատերազմ կանգնեցնելը։ Հիմա որ էս մարդը էդ հասարակ խոստումները չի կարողացել կատարել, ի՞նչ եք կարծում, խաղաղության դարաշրջան բացո՞ղ է։ Էս մարդն ինչ արել է, սխալ է արել, թե՛ մինչ պատերազմ, թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ հետո, թե՛՝ հիմա․ ուզում եմ հասկանալ, հույսներս այն է, որ իրեն խելոք կպահի ու Ալիևը չի՞ հարձակվի․․․ Ըհը, հեսա․ Արցախի դեպքում էլ էր էդպես, բոլորը խելոք էին, խաղաղություն եղավ, բա իհարկե։
Բայց էս մարդու նպատակը, կասեք, արդյո՞ք պատերազմ կանխելը չէ․ ոչ ժողովուրդ, դա ցակություն է․ նպատակը իշխանություն պահելն է ամեն գնով։ Իսկ պատերազմը՝ ոչինչ, եթե լինի, մեկ է՝ զոհվողը ինքը չի, պատերազմն էլ մեկ է մի օր կանգնելու է։ Հենա՝ չկանգնե՞ց։ Սրա նպատակը իշխանության մնալն է, որը նաև ձեռք է տալիս Ալիևին։ Շահերի համընկնում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարողների։ Էլի ասեմ, Ալիևին ձեռք չի տալիս Հայաստանում խելքը գլխին, ուժեղ ձեռք ունեցող ղեկավար, որովհետև էդ ուժեղ ձեռք ունեցող, խելքը գլխին ղեկավարի պարագայում չի լինելու այսօրվա Հայաստանը, որը չունի ռազմավարական գործընկերներ, չի լինելու այսօրվա Հայաստանը, որը չունի նորմալ բանակ, որը չունի սպառազինության հնարավորություններ, չի ասելու՝ փողը տվել ենք, զենքերը չեն տալիս, չի ասելու՝ զենքը առել ենք, Հայաստան բերել չենք կարողանում։ Կլինի լրիվ հակառակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բալանսը կսկսի հավասարվել։ Ու մենակ էդ պարագայում Ադրբեջանը չի դիմի իր խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու տարբերակին։ Պատերազմը չի կանխում որևէ պայմանավորվածություն, պայմանագիր․ կանխում է ղեկավարը՝ հետևողական վերականգնելով ուժերի բալանսը․ հենց էդ բալանսը խախտվեց, լինելու է պատերազմ, ինչպես 2020 թվականին, երբ թշնամին ձեռք էր բերում բայրաքթար, Նիկոլը՝ կլուբնիկ։
Կարճ ասած՝ այս ամենից ելնելով՝ մենք պետք է ֆիքսենք մի բան՝ պատերազմ պարտադիր լինելու է և լինելու է Նիկոլ Փաշինյանի օրոք։ Պետք է ազատվել Նիկոլ Փաշինյան ղեկավարից, ունենալ ազգային իշխանություն։ Էդ ժամանակ Ալիևի լեզուն կկարճանա, էդ ժամանակ նկրտումները կհամեստանան։ Ինքը ասում է՝ մենք նախկինում Ղազախի շրջանի 4 գյուղերը չէինք պահանջում, որովհետև չկար հնարավորություն, Նիկոլը եկավ, պատերազմում հաղթեցինք, եղավ այդ հնարավորությունը։ Ինչքան էլ սա ասի Ալմա Աթայի հռչակագիր և այլն, իրականում ուժերի բալանսն է հիմքում։ Այ պետք է Ալիևին զրկել Հայաստանից բաներ պահանջելու ու ստանալու հնարավորությունից։ Իսկ դա հնարավոր է միայն առանց Նիկոլ իշխանության դեպքում։ Պատերազմը կկանխվի միմիայն այս դեպքում»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան