Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.

«Ինչ է սրանով ակնարկել»․ Ստեփան Դանիելյան

121
Այսօր, 01:00
«Ինչ է սրանով ակնարկել»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է:
Ինչ է սրանով ակնարկել։ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը (իրականում՝ Թուրքիան) երբ ներուժի Հայաստան, Արևմուտքն, ինչպես Ուկրաինայի դեպքում (եթե Վրաստանը թույլ տա, ինչը կասկածելի է), ընդամենը զենք է առաջարկելու և որևէ այլ քայլ չի անելու, այդ ժամանակ մորուքը խուզած Փաշինյանը հիշելու է ՀԱՊԿ-ի մասին՝ ընկնելու է դռնեդուռ, եթե հասցնի։
Ինչ է ասում Օվերչուկը՝ եթե սկսվի ԵՄ անդամակցության գործընթացը, գազը կթանկանա մի քանի անգամ, օրական մի քանի ժամ լույս ու ջուր կունենանք, տնտեսությունը կկանգնի։
Ինչ կարող ենք մենք ասել. խոստացված հանրաքվեն կարող ենք դարձնել Խելապակասի ու ՔՊ-ի իմպիչմենփի հանրաքվե, վերջապես ուղիղ ժողովրդավարության գործիքը կաշխատի»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան