ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է Ռոբերտ Քոչարյանի գործը քննած ու պաշտոնազրկված դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը։ Տեղեկացանք նաև, որ նախկին դատավորը նամակ է ստացել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) լիազորությունները դադարեցրած Դանիբեկյանի գործը գործը կքննի առաջնահերթության կարգով: Ըստ արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետի լրանալու հիմքով: «ԲԴԽ-ն հարկ է համարել ընդգծելու, որ երկար ձգձգված ու վաղեմության ժամկետի ավարտման հիմքով կարճված Ռոբերտ Քոչարյանի գործն ուներ բացառիկ կարևորություն թե՛ վարույթում ներգրավված անձանց շրջանակի կարգավիճակով, թե՛ նրանց մեղսագրվող արարքների քրեաիրավական բնույթով և ծանրության աստիճանով: Հետևաբար, դատավոր Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում ՀՀ դատաիրավական պրակտիկայի պատմության ամենակարևոր գործերից մեկով, և պետք է արդյունավետ կազմակերպեր և ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։ Մանրամասները՝ թերթի համարում: |
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2613:12«Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ՀՀ առաջարկը հստակ է»․ Նիկոլ Փաշինյան
4413:00«Սրբազան պայքարը եղել է ու կա այս պահին պայքարող համազգային ուժը»․ Գառնիկ Դավթյան
4912:42«Ալիևը սպառնում է․ ի՞նչ են կանխատեսում և կազմակերպում իշխանությունն ու ընդդիմությունը»․ Կարեն Անդրեասյան
5212:36Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5212:24Թուրքիան քաղաքացիական շարասյուն է ռմբակոծել Սիրիայում
7612:18