«Իրավական վեճերը չեն կարող խանգարել խաղաղության գործընթացին»․ Եղիշե Կիրակոսյան
![]() Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած իրավական վեճերը չեն կարող խանգարել խաղաղության գործընթացին։ Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Իմ կարծիքով իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ նաև խաղաղության հաստատումն է։ Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ, միջազգային հիմքով նախատեսված ճանապարհով, եղանակով, ապա դա նաև նշանակում է՝ բացառել ուժի կիրառումը, կանխարգելել պատերազմը»,- ասաց Կիրակոսյանը։ Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանը միջազգային ատյաններից հետ կանչի իրավական վեճերը, պատասխանեց. «Դրա մասին չշտապենք մեկնաբանություն տալ։ Ադրբեջանն էլ Հայաստանի դեմ գործեր ունի, միայն Հայաստանը չի, որ Ադրբեջանի դեմ գործեր ունի։ Հարց է առաջանում, եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում»։ |
«Երևանի քաղաքապետարանի՝ 2 միլիարդ դրամի շեղումը». Գրիգոր Իսկանդարյան
7301:06«Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորն ասում է՝ հայերը սիրում են վերահսկվել ուրիշների, ոչ թե իրենց կողմից». Տաթևիկ Հայրապետյան
7900:48«Փաշինյանը գոռում է հանուն պետության․ մունդռիկություն մի՛ արա»․ Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողին (տեսանյութ)
8700:36«Ուրբաթ թռնում են Հռոմ, կիրակի հետ գալիս․ կործանվող երկրում հնարավո՞ր է դա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
83Երեկ, 23:36«Եթե ես վարչապետ լինեի, գետինը կմտնեի»․ Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
118Երեկ, 22:30«Լավ կլիներ՝ Փաշինյանը Դավոսում լիներ, մեր ներվերն էլ հանգիստ կլիներ»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 22:18