«Ջալալ Հարությունյանի արդարացման վերդիկտ ենք ակնկալում»․ փաստաբան Արսեն Սարդարյան
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը «Փաստինֆո»- ի հետ զրույցում հայտնել էր, որ դատարանում հարցաքննված մոտ 50 վկաների ցուցմունքներն ամբողջությամբ Ջալալ Հարությունյանի դեմ են եղել։ Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է Ջալալ Հարությունյանի անմեղությունը։ «Մենք ակնկալում ենք արդարացման վերդիկտ»,- «Այսօր»-ի հետ զրույցում ասել է նա։ Փաստաբանը նշեց, որ Ջալալ Հարությունյանի դեմ ցուցմունք տված անձ չեն տեսել։ «Կան անձինք, որ որոշակի հանգամանքներ աղավաղված են ներկայացնում, այս պահին այդ մասին մանրամասն չենք խոսի, եթե հարկ համարենք՝ ամբողջ գործը կետ առ կետ՝ վկաների ցուցմունքներով, ամբողջությամբ կներկայացնենք, կքննարկենք»,- նշեց նա։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 15-ին նշանակված դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը եզրափակիչ ելույթով հանդես կգա, ինչից հետո դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, կհրապարակի վերդիկտը։ Նիստը լինելու է դռնբաց։ Ըստ մեղադրանքի՝ Ջալալ Հարությունյանը, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես, ըստ քրեական գործի՝ Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնում է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Նրա նկատմամբ 2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով։ |
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2613:12«Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ՀՀ առաջարկը հստակ է»․ Նիկոլ Փաշինյան
4413:00«Սրբազան պայքարը եղել է ու կա այս պահին պայքարող համազգային ուժը»․ Գառնիկ Դավթյան
4912:42«Ալիևը սպառնում է․ ի՞նչ են կանխատեսում և կազմակերպում իշխանությունն ու ընդդիմությունը»․ Կարեն Անդրեասյան
5212:36Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5212:24Թուրքիան քաղաքացիական շարասյուն է ռմբակոծել Սիրիայում
7612:18