«Քաշքշուկ, բռունցքներ, նման բաներ իրապես չեն եղել»․ Ալխաս Ղազարյան
Երեկ լուրեր տարածվեցին, որ ՔՊ նախաձեռնող խմբի նիստն ավարտվել է քաշքշուկով։ Կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն են եղել: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՔՊ-ականներն իրար հարվածել են Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, վերջինս թողել-հեռացել է: «Լուրը չափազանցված է։ Տարբեր հարցերի շուրջ քննարկումներ լինում են, և, բնականաբար, կարող են լինել գործընկերներ, որոնց կարծիքները չհամընկնեն, բայց քաշքշուկ, բռունցքներ, նման բաներ իրապես չեն եղել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ—ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ նշելով, որ ո՛չ նիստի ժամանակ, ո՛չ էլ դրսում նման դեպք չի եղել․ «Դրսում, նիստից հետո գուցե թվացել է, որ կռիվ է եղել, բայց անկեղծ եմ ասում ոչ մի նման դեպք չի եղել»,- ասաց պատգամավորը՝ զարմանք հայտնելով, թե ինչու է շրջանառվում հատկապես ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի և Տավուշի մարզպեի անունները։ |
«Օկուպացիոն հանցախումբը Ոսկեպարում կգնա զիջման»․ Ասպրամ Կրպեյան (տեսանյութ)
51Երեկ, 23:33«Ռազմաճակատ բերված հյուսիսկորեացի 12000 զինվորից 4000-ը զոհվել է». Զելենսկի
99Երեկ, 23:19«Ղազարյան VS Ղազարյան»-ի «հյուրը» Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն է (տեսանյութ)
53Երեկ, 23:06«Մայր Հայաստան»-ը կմիանա բողոքի ակցիային՝ ընդդեմ հարկային տեռորի»․ Արշակ Սարգսյան
66Երեկ, 22:54Բաքվում ավարտվել է հայ գերիների նկատմամբ շինծու դատավարության երկրորդ նիստը
93Երեկ, 22:12«Կենացների մի անորակ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով օրենք»․ Լիլիթ Գալստյան
77Երեկ, 21:48