Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

Իրանը կներկայացնի տեղական արտադրության Հակահրթիռային պաշտպանության համակարգեր

387
Ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ., 12:12
Իրանը կներկայացնի տեղական արտադրության Հակահրթիռային պաշտպանության համակարգեր

Իրանի Իսլամական Հանրապետության օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Դավուդ Շեյխիանը, IRNA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրում մշակված հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի փորձարկման և հետագա գործարկման նախապատրաստման մասին:

Նրա խոսքով՝ այս իրադարձությունն էապես կփոխի տարածաշրջանում ռազմաքաղաքական պատկերը՝ ագրեսիվ պետությունների սպառնալիքները դիմագրավելու առումով։

Շեյխիանը նշել է, որ օդում դժվար նկատելի կործանիչների հայտնաբերումը, ինչպիսիք են F-35-ը և F-22-ը, բարդ խնդիր է: Այնուամենայնիվ, հակաօդային պաշտպանության ոլորտում առաջընթացի շնորհիվ Իրանը պատրաստ է արդյունավետորեն հակազդելու այս բարձր տեխնոլոգիական օդային թիրախներին: