««Լիդիանը» Ամուլսարի հանքը շահագործելու բոլոր թույլտվություններն ունի»․ Հակոբ Սիմիդյան
![]() «Լիդիանը» Ամուլսարի հանքը շահագործելու բոլոր թույլտվություններն ունի: Մասնավորապես ՇՄԱԳ թույլտվության վերաբերյալ Ամուլսարը, եթե չեմ սխալվում, երկու փորձաքննություն է անցել՝ 2014 և 2016 թվականներին»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ շարունակելով․ «Ամուլսարն ունի թույլտվություններ՝ հանքը շահագործելու, և այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական որևէ փաստ կամ հիմք չկա՝ այս գործընթացը որևէ ձևով կասեցնելու»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այլ բան է, եթե շահագործելուց հետո որևէ պայման չպահպանվի, ապա վարչարարություն կիրականացվի։ ընդերքօգտագործման դեպքում բնության համար միշտ ռիսկեր գոյանում են: Բայց ժամանակակից աշխարհում ժամանակակից գործիքներ ու նոր տեխնոլոգիաներ կան, որոնք որևէ գործունեության պարագայում կարող են օգնել, որպեսզի նվազեցվի կամ չեզոքացվի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: «Եթե մենք որևէ գործունեության տեսակ, որը համարում ենք, որ բնությանը կարող է վնաս հասցնել, ազդեցության գնահատման փորձաքննություն ենք իրականացնում, և, ըստ էության, եթե գործունեության տեսակը, վայրը և մնացած պայմանները թույլատրելի են, գործունեության ընթացքում պայմաններ ենք ներկայացնում, այդ թվում՝ ասում ենք՝ հարկ կվճարես, որ սուբվենցիա անենք, որպեսզի նվազեցնենք ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա»,- ասաց նախարարը։
|

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
