Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.

«Փաշինյանը ցանկանում է տեր կանգնել ոչ ռուսամետ ընտրողների ձայներին»․ Ոսկան Սարգսյան

82
Այսօր, 12:42
«Փաշինյանը ցանկանում է տեր կանգնել ոչ ռուսամետ ընտրողների ձայներին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ է Հայաստանն իբր Եվրամիություն տանելու վտանգավոր խաղ խաղում։
ՀՀ կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագծին: Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառիս բուն իմաստով, քանի որ այս հարցի վերաբերյալ որոշում կարող է կայացվել միայն հանրաքվեի միջոցով, կառավարության նիստում նշել է Նիկոլ Փաշինյանը: 2024 թվականի ամռանը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ Եվրամիությունը Հայաստանին իր կազմի մեջ մտցնելուն չի սպասում: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում, հիմա այդ միությունը Հայաստանին սպասո՞ւմ է։ 2020թվականի պատերազմից հետ, 2020-2024թվականններին կապված Արցախի կորստի, Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ տարածքների գրավման, այդ հարցում Ռուսաստանի իշխանության ադրբեջանամետ դիրքորոշման հետ, Հայաստանում ուժեղացել են հակապուտինյան տրամադրությունները։ Նիկոլ Փաշինյանը իբր Հայաստանը դեպի Եվրամիություն տանելով՝ ցանկանում է խորհրդարանական արտահերթ կամ հերթական ընտրություններում տեր կանգնել ոչ ռուսամետ ընտրողների ձայներին, ընտրություններից հետո կամ հարմար առիթով արևմտամետ գործչի վարկանիշով փախչել Արևմուտք։ Անցած վեցուկես տարում Նիկոլ Փաշինյանի ընտանիքի կողմից կուտակած մեծ փողերը ռուսական ռուբլով չեն, դրանք ռուսական բանկերում չեն, այլ՝ արևմտյան բանկերում, այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը իր ապագան տեսնում է Արևմուտք փախած, այնտեղ հանգրվանած Սահակաշվիլու օրինակով։ Որ Եվրամիությունում Հայաստանին չեն սպասում, Հայաստանի ապրանքաշրջանառության մեծ մասը Ռուսաստանի, ԵԱՏՄ երկրների հետ է, դա փաստ է։ Եվրամիության երկրների անվտանգությունը ՆԱՏՕ-ն է ապահովում, ՆԱՏՕ-ում ֆորմալ առումով ՀԱՊԿ-ի մեջ գտնվող, անվտանգության առումով մեծ խնդիրներ ունեցող Հայաստանին չեն սպասում, դա ևս ակնհայտ է; Եվրամիությանը Հայաստանի անդամակցության քաղաքական արկածախնդրությունը սկսելով՝ Նիկոլ Փաշինյանը վտանգում է Հայաստանի ներկան ու ապագան։ Նիկոլ Փաշինյանն իր, իր ընտանիքի անվտանգության, ապագայի խնդիրը լուծում է ի վնաս Հայաստանի ապագայի»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան