«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանից հատկապես այս փուլում գուցե բոլորովին չէր պահանջվում Ալիևին ասել, թե՝ ֆաշիստը դու ես: Լավ, «հարգենք» կանխավարկածը, որ նա չհակադարձելով այդպես, խուսափեց սիմետրիկ սրության «ծուղակից», որ նրա համար հյուսում էր Ալիևը: Բայց, իր արձագանքի բովանդակությամբ, Նիկոլ Փաշինյանն է Ալիևի համար կամա, թե ակամա «հյուսում» Հայաստանի հասցեին այդօրինակ մտացածին մեղադրանքների «լեգիտիմության բույնը»: «Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին: Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության: Բայց խաղաղության ռազմավարությունն այն է, որ մենք արձանագրենք, որ Ադրբեջանում մեր մասին նման ընկալում կա, նրանք էլ արձանագրեն, որ Հայաստանում իրենց մասին նման ընկալում կա: Այդ ընկալումները քննարկելու, հասցեագրելու մասին է խաղաղության օրակարգը», Արմենպրեսին ասում է Նիկոլ Փաշինյանը: Փաստացի, նա նույնացնում է պատկերը և բերում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշանի: Եվ դա այն դեպքում, երբ ակնառու է, որ Հայաստանը չի եղել ֆաշիստական պետություն, չի վարել ֆաշիստական պետությանը բնորոշ պետական քաղաքականություն, ի տարբերություն Ադրբեջանի, որը առնվազն 2003-04 թվականից սկսած առ այսօր ըստ էության վարում է հենց այդ քաղաքականությունը, եւ բազմաթիվ են դրա օրինակները: Կրկնեմ, կարող է հասկանալի լինել, որ Փաշինյանը խուսափի այս փուլում «ֆաշշիստը դու ես» հակադարձումից, ինչպես ինքն է ասում: Բայց հասկանալի չէ, երբ նա Ալիևի անհիմն, մտացածին մեղադրանքը՝ Ադրբեջանի հասցեին հիմնավոր մեղադրանքների բազմության ու բազմազանության պայմաններում, բերում է այսպես ասած հայելային վերացականության դաշտ: Դա ոչ միայն հասկանալի չէ, այլ նաև տարակուսելի է: Դա չի կարող լինել խաղաղության օրակարգ: Դա կարող է լինել պարզապես «խաղաղ կապիտուլյացիայի» օրակարգ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
Դանիայի իշխանությունները մտադիր են Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը
7800:14«Զելենսկին վազվզում է Եվրոպայով մեկ և զբաղվում մուրացկանությամբ ու շանտաժով». Սլովակիայի վարչապետ
114Երեկ, 21:07«Ընդդիմադիր ներկայացող սրիկանե՛ր, դուք ո՞ւմ և ինչի՞ն եք ընդդիմադիր»․ Մարգարիտ Եսայան
115Երեկ, 15:12«Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 14:48«ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը»․ Անիտա Հիպեր
103Երեկ, 14:30«Փաշինյանը հերթական ծառայությունն է մատուցում Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
126Երեկ, 13:12