«Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն պարտավորվել է վճարել փոխհատուցում ՀՖՖ-ին
340
Ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ., 18:54
![]() Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ի դիմումը՝ պարտավորեցնելով ակումբին վճարել ՀՖՖ-ին կրած ծախսերի փոխհատուցումը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: «Լոկոմոտիվ Երևան» ֆուտբոլային ակումբը դիմել էր Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարան (CAS)՝ ՀՖՖ ժողովի կողմից վերջինիս ՀՖՖ անդամությունից հեռացնելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Նշենք, որ «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն հեռացվել էր 2022 թվականի հունիսի 28-ին կայացած ՀՖՖ 22-րդ հերթական Ժողովի որոշմամբ՝ ՀՖՖ կանոնադրության կոպիտ խախտման հիմքով։ 2024 թվականի նոյեմբերի 26-ին CAS-ը մերժել է դիմումը և որպես հետևանք պարտավորեցրել «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ին՝ որպես ՀՖՖ կրած ծախսերի փոխհատուցում վերջինիս վճարել 2000 շվեցարական ֆրանկ գումար։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
