ՀՖՖ-ղեկավարության վերաբերյալ Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները ճանաչվել են որպես զրպարտանք
![]() Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի՝ ՀՖՖ ղեկավարության մասին արված արտահայտություները: 2022 թվականի դեկտեմբերի 16-ին «Փյունիկ ՖԱ» ՀԿ-ի պաշտոնական՝ https://fcpyunik.am (https://fcpyunik.am/) կայքում հրապարակվել էր «Փյունիկ ՖԱ-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը՝ տարվա արդյունքների, ՀՖՖ ղեկավարության և հայկական ֆուտբոլի ապագայի մասին» վերտառությամբ հարցազրույցը։ Հարցազրույցի ընթացքում Արթուր Սողոմոնյանի կողմից «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի վերաբերյալ արվել էին մի շարք զրպարտող և իրականությանը չհամապատասխանող արտահայտություններ։ Իրենց իրավունքների պաշտպանության համար ՀՖՖ և Արմեն Մելիքբեկյանի կողմից հայցադիմում էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Թիվ ԵԴ/66834/02/22 քաղաքացիական գործով 2024 թվականի դեկտեմբերի 26-ին դատարանը վճռել է Արթուր Արշամի Սողոմոնյանից հօգուտ հայցվորներ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության, Արմեն Խաչատուրի Մելիքբեկյանի որպես 16.12.2022 թվականին https://fcpyunik.am կայքի միջոցով զրպարտչական փաստացի տվյալներ ներկայացնելու արդյունքում հայցվորների պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնագանձել 800.000 ՀՀ դրամ։ Ավելին, դատարանը, անդրադառնալով նաև Հարցազրույցով ՀՖՖ և Արմեն Մելիքբեկյանի վերաբերյալ որպես փաստացի տվյալներ ներկայացված արտահայտություններին և դրանց նշանակությանը, ինչպես նաև նկատի ունենալով, որ նման արարքների կամ գործողությունների կատարումը ենթադրում է կատարողի կողմից իրավական նորմերի, օրենսդրության պահանջների խախտում, անարդարացի վարքագծի դրսևորում, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), եկել է այն եզրահանգման, որ նշված փաստացի տվյալներն անձի վերաբերյալ ներկայացնելն արատավորում են վերջիններիս, տվյալ դեպքում՝ հայցվորների պատիվն ու արժանապատվությունը: Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց և կատարումից հետո ՀՖՖ-ն բռնագանձվող գումարով նախատեսում է գնդակներ նվիրաբերել Սյունիքի մարզի դպրոցներին։ Նշենք, որ ավելի վաղ ՀՖՖ-ն դիմել է Քննչական կոմիտե՝ խնդրելով ուսումնասիրել հարցազրույցում Արթուր Սողոմոնյանի կողմից արված այն հայտարարությունների վերաբերյալ, որոնցով վերջինս ըստ էության անում էր առերևույթ հանցանքների մասին հայտարարություն, և խնդրել գնահատական տալ դրանցում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքին համապատասխանության վերաբերյալ։ Հարցազրույցով արված հայտարարությունների համատեքստում Քննչական կոմիտեն գտել էր, որ ՀՖՖ ղեկավարության գործողություններում չի փաստվել այնպիսի դեպք, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու գնահատական։ |

ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից՝ գրանցելով նոր ռեկորդ
23301:10
Արայիկ Հարությունյանը՝ ՀԱՕԿ նախագա՞հ
120Երեկ, 23:18
«Մեսսին ֆուտբոլային հանճար է․ ափսոս է, որ այսպիսի թիմի կազմում է»․ Գոռ Աբրահամյան
149Երեկ, 17:24
«Հուսանք՝ հաջորդ առաջնությունում նաև Հայաստանը կլինի»․ Թաթուլ Հակոբյան
127Երեկ, 17:06
«Իսպանիայի ուրախությունը՝ Իրանի ուրախությունն է»․ Փեզեշքիան
297Երեկ, 15:21
«Թրամփի չսիրած Իսպանիան դարձավ չեմպիոն»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
108Երեկ, 11:00
