«Էքզիստենցիալ վտանգից դուրս գալու ճանապարհը միշտ կա»․ Սարո Սարոյան
Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտաքին հարբերությունների դաշտում մեզ այս վիճակին բերել է քաղաքական գործիչների ու հեղինակությունների այն մտայնությունը, ըստ որի՝ Հայաստանի իշխանության խնդիրը վատ բանակցելու ու ճիշտ պայմանավորվել չկարողանալու մեջ է, իրենք որ իշխանության գան, ապա արտաքին այս կամ այն դերակատարի հետ ավելի լավ կբանակցեն ու կկարողանան պայմանավորվել։ Ու անգամ ապաքաղաքական այս մտայնության արատավորությունը կարևոր էլ չէ դիտարկել այն տեսանկյունից, թե քաղաքական որ խմբակն ինչ արտաքին կողմնորոշմանն է հարում ու ում հետ է ուզում պայմանավորվել։ Այդ մարդիկ չեն կարող ընկալել, որ իրենք իրենցից ինչ-որ բան պետք է ներկայացնեն, որպեսզի դիմացը կանգնած քաղաքական սուբյեկտներն իրենց հետ գնան պայմանավորվածությունների։ Հիշում եմ՝ Ռուսաստանի հարցում ՔՊ-ն 2018 թ․ այդ մտայնությունն էր անընդհատ բարձրաձայնում, ու տեսանք ինչով այն ավարտվեց։ Այսօր էլ ռուսական ու արևմտյան ազդեցության գործակալներ եղած քաղաքական խմբավորումներն են նույն կերակուրը մատուցում հայ հանրությանը։ Փորձում են մեր ժողովրդի ինչ-որ շերտի ուղեղների պարբերական լվացումը կատարել՝ համոզելու համար, որ Ռուսաստանի կամ արևմտյան այս կամ այն տերության հետ նորմալ պայմանավորվելու ու նրանցից անվտանգության երաշխիքներ ստանալու ճանապարհ կա, պարզապես խնդիրն իրենց իշխանության լծակներից հեռու գտնվելն է միայն։ Էքզիստենցիալ վտանգից դուրս գալու ճանապարհը միշտ կա, պարզապես պետք է փոխվի մեր մոտեցումը՝ անվտանգություն մուրալ արտաքին աշխարհից։ Ու դա միայն ազգային իշխանությունը կարող է իրականացնել, այն իշխանությունը ում համար արտաքին հեղինակություններ չկան, այլ կա կամք՝ երկիրը դարձնելու համապարփակ անվտանգային ու պաշտպանական մեկ մարմին ու արտաքին աշխարհի հետ սկսել խոսել այդ լեզվով։ Վերջում չմոռանամ ասել, որ նիկոլ անունով քաղաքական խրտվիլակին ու նրա տգետ խառնամբոխին ազատում չկա դաժան պատասխանատվությունից ու պատժից»։
Աղբյուրը` Սարո Սարոյան |
«Թալանը բազմապատկվել է, ուղղակի քողարկվում է հարկեր-տուրքերի անվան տակ»․ Սամսոն Գրիգորյան (լուսանկար)
4218:42«Իլհամ Ալիևը նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Վլադիմիր Պուտինը»․ Էրիկ Հելսբորն
7318:01«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
6217:36«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
6717:18«Նախկին նախագահների հետ ասոցացվող անձինք զբաղված են փոխադարձ ոչնչացմամբ»․ Դավիթ Անանյան
7217:00«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
8616:18