«Ես գիտեի, որ այդ մարդկանց ձերբակալելու էին, դրա համար էլ նրանց ավտոմեքենայում էի». Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով մանրամասներ է ներկայացրել իր բնորոշմամբ՝ ոստիկանության ապաշնորհության և աղաղակող ապօրինության մասին: «Նույն մարդկանց արդեն 4-րդ անգամ նույն ապօրինի զենքի կասկածի սցենարով ձերբակալում են: Իրականում ՆԳՆ ոստիկանությունը որոշել է, որ պետք է ընդդեմ օրենքի գործողություններ իրականացնի: Ես գիտեի, որ ձերբակալելու էին այն մարդկանց, որոնց այսօր հենց ձերբակալեցին: Եվ ես անակնկալի բերեցի ոստիկանությանը՝ լինելով այդ մեքենայում: Ոստիկանության համար սա այնքան անակնկալ էր, որ երբ ասացի՝ ինչ հիմքով եք ինձ ձերբակալում, ասացին՝ ապօրինի զենք կրելու: Նստեցրին մեքենան ու ինձ տարան միչև Ոստիկանության բաժին: Ճանապարհին, երբ որ ես գրառումս արեցի, զանգ ստացավ օպերացիան իրականացնողն ու ինձ դռան մոտից ազատեցին: Ամբողջ ժամանակահատվածում ես եղել եմ փաստացի ձերբակալվածի կարգավիճակում»,- մանրամասներ է ներկայացրել նա: Առավել մանրամասն՝ տեսանյութում: Աղբյուրը` Արսեն Բաբայան |
«Նրանից էլ բա՜ն մի պահանջեք»․ Լիլիթ Բլեյան
5212:00«Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի իրազեկման ակցիաները շարունակվում են»․ Արմեն Քոչարյան (տեսանյութ)
6111:24«Եթե միջանցք չտալու գինը Արցախի այս արհավիրքն է, ապա մենք կարողանալո՞ւ ենք չտալ միջանցքը»․ Թաթուլ Հակոբյան
6010:48Հակասանիտարական վիճակ՝ Երևանում
7010:12«Այսպես սկսվեց իմ կալանքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում»․ հատված՝ Փաշինյանի «Բանտային օրագրից»
9109:18Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
5909:06