ԱՄՆ-ն սահմանել է Ռուսաստանի նավթարդյունաբերության դեմ ուղղված ամենախիստ պատժամիջոցները
![]() ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է 183 նավերի, «Գազպրոմ Նեֆթ»-ի և նրա դուստր ձեռնարկությունների, «Սուրգուտնեֆտեգազ»-ի, տասնյակ նավթային առևտրականների, թոփ-մենեջերների (այդ թվում՝ «Գազպրոմ Նեֆտի» խորհրդի նախագահ Ալեքսանդր Դյուկովի), ինչպես նաև դեպի Հնդկաստան ռուսական նավթ տեղափոխող նավերն ապահովագրող ընկերությունների («Ալֆա-Ստրախովանիե» և «Ինգոսստրախ») դեմ պատժամիջոցների մասին: Նրանց նկատմամբ սահմանափակումներ է մտցրել նաև Մեծ Բրիտանիան։ Ցանկում ներառված են «Գազպրոմ Նեֆտ» նավթավերամշակման գործարանները (Մոսկվա, Օմսկ), արտադրական ձեռնարկությունները՝ «Գազպրոմնեֆտ-Նոյաբրսկնեֆտեգազ», «Գազպրոմնեֆտ-Օրենբուրգ» և այլն, նրա արտասահմանյան կառույցները՝ Տաջիկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Սերբիայում (NIS), ինչպես նաև Լյուքսեմբուրգում գրանցված «Գազպրոմ Նեֆտ Ինթերնեյշնլ»-ը, Gazprom Neft Shelf-ը և Gazprom Neft Aero-ն և այլն: Սահմանափակումներ են մտցվել նաև Սուրգուտնեֆտեգազի կառույցների նկատմամբ՝ նրա բանկի, Կալինինգրադնեֆտեպրոդուկտի, Kirishinefteorgsintez (Kinef) նավթավերամշակման գործարանի և այլ կառույցների: Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև «Ռոսնեֆտի» կառույցը՝ «Ռոսնեֆտեֆլոտը»: Սահմանափակումները ազդել են նաև ծովային նավեր շահագործող մի քանի այլ ընկերությունների վրա: Պատժամիջոցներ են կիրառվել նաև 183 նավերի նկատմամբ, որոնք «ստվերային նավատորմի մաս են կազմում» կամ պատկանում են ռուսական ընկերություններին։ Սրանք այն նավեր են, որոնք կրում են Ռուսաստանի, Պանամայի, Բարբադոսի և Գաբոնի դրոշները: Դրանց թվում են ոչ միայն նավթատարներ, այլև մարդատար նավեր, մատակարարման նավեր և այլն։ Պատժամիջոցներ են կիրառվել նաև «Ինգոսստրախ»-ի և «ԱլֆաՍտրախովանիե»-ի դեմ, որոնք զբաղվում են ծովային տրանսպորտի ապահովագրությամբ։ Արդյունաբերության այլ ոլորտների ռուսական ձեռնարկություններից, որոնք ենթարկվել են պատժամիջոցների, նշվում են Յակուտիայում գտնվող «Դենիսովսկու» ածխի արդյունահանման և վերամշակման գործարանը, «Կուզբասռազրեզուգոլը», «Լիսկի» հավաքման բլանկների գործարանը և այլն: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
