««Զենքի կասկած» կոչված «զահրումարը» դարձել է լուրջ խնդիր». Ռուբեն Մելիքյան
Արսեն Բաբայանի ձերբակալությունից ու կարճ ժամանակ անց ազատ արձակելուց հետո իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով խոսել է «այն խայտառակության մասին, որը կոչվում է ապօրինի զենքի կասկածով մարդուն ձերբակալել, որը խայտառակ ծավալների է հասել ՀՀ-ում, դարձել է մարդկանց մի քանի ժամով նյարդայնացնելու, ազատությունից զրկելու անխափան գործիք իշխող քաղաքական ուժի ձեռքերում»: Ըստ Մելիքյանի՝ «զենքի կասկած» կոչվածը դառնում է արդեն լուրջ խնդիր: «Մարդկանց բռնում են, անունը դնում զենքի կասկած։ Բնականաբար, զենք չեն հայտնաբերում, մարդկանց բաց են թողնում, նրանք էլ ասում են՝ հավես չկա, մի հատ էլ այս հարցի հետևից չընկնենք։ Հետո էլ, որ դատարան ես դիմում, դատարանն էլ ասում է՝ օպերատիվ տեղեկություններ են եղել և այլն։ Սա ուղղակի աբսուրդ է։ Դու որտեղի՞ց ես իմացել, որ այս մարդը զենք ունի։ Սա ուղղակի այլանդակություն է։ Տասնյակ նման դեպքեր են եղել։ Հետաքրքիր զուգադիպությամբ դրանք սկսում են ձևավորվել այն ժամանակ, երբ արդեն իշխող քաղաքական ուժը զգում է, որ մարդկանց տրամադրություններն այնպիսին են, որ գնալով մեծանում է փողոցային պայքարի պահանջարկը։ Մարդիկ էլ չեն դիմանում, ուզում են փողոցային պայքարի միջոցով ինչ-որ բան լուծել այս երկրում»,- տարակուսեց Ռուբեն Մելիքյանը: Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |
«Համահայկական հիմնադրամը՝ համահայկական դատարկաբանություն»․ Հայկ Դեմոյան
3818:48Արսեն Բաբայանին ազատ են արձակել
4818:36Հայտնի է՝ ինչու են ձերբակալել Արսեն Բաբայանին
6918:06Բերման են ենթարկել Արսեն Բաբայանին
5617:48«Սխալ են տվյալները, թե Ադրբեջանը 2020-ին մոտ 3000 մարդկային կորուստ է ունեցել»․ Նաիրի Հոխիկյան
7317:20«Լուրը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է»․ ՀԿԱԾ
6116:36