Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

Մեծ Բրիտանիայի վարչապետը կայցելի Կիև` քննարկելու խաղաղապահների հարցը

1355
Շաբաթ, 11 հունվարի, 2025 թ., 00:06
Մեծ Բրիտանիայի վարչապետը կայցելի Կիև` քննարկելու խաղաղապահների հարցը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն առաջիկա շաբաթներին կայցելի Ուկրաինա՝ քննարկելու հրադադարի դեպքում այնտեղ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը, գրում է Bloomberg-ը:

Սթարմերի պլանավորած այցի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում դաշնակիցների հետ հանդիպումից հետո՝ չհստակեցնելով, թե երբ է Մեծ Բրիտանիայի վարչապետը այցելելու Ուկրաիանա։