«ԵՏՄ անդամությունը կասկածի տակ դնելու պարագայում, ՀՀ-ն կասկածի տակ կդնի իր տնտեսական կենսունակությունը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Մի քանի խոսք այն մասին, թե տնտեսապես ինչ տարբերակ է շահեկան Հայաստանի համար: Եթե շատ չծավալվենք նախապատմության իմաստով, ապա այսօր իհարկե ԵՏՄ անդամությունը կասկածի տակ դնելու պարագայում, Հայաստանը կասկածի տակ կդնի իր տնտեսական կենսունակությունը: Եվրոպան ինքն այսօր տնտեսական լրջագույն խնդիրների առաջ է, որոնց հիմնական պատճառներից մեկը էներգակիրների բարձր գներն են: Բայց, եթե եվրոպական տնտեսությունը այդուհանդերձ բազային առումով շատ ավելի ուժեղ լինելով, կարողացել է չմեռնել՝ այդ բարձր գների պայմաններում, թեև կրել է լրջագույն կորուստներ, ապա Հայաստանի տնտեսության համար էներգակիրների բարձր գինը կլինի մահացու: Իսկ տնտեսության համար որևէ մահացու պատկեր, ուղիղ հարված է պետության ինքնիշխանության ներուժին: Այդ իսկ պատճառով է նաև, որ ներկայումս Հայաստանի համար կարևոր և կենսական հրամայական դիտարկում եմ ոչ թե որևէ արտաքին տնտեսա-քաղաքական շրջադարձ, այլ բեկում երկրի ներքին կյանքում՝ տնտեսական, հասարակական-քաղաքական և իհարկե առաջին հերթին կառավարման արդյունավետությունը էապես բարձրացնելու ուղղությամբ: Այո, այդ գործում մենք պետք է օգտագործենք թե այն արդյունքը, որ կարող ենք ստանալ ԵԱՏՄ անդամակցությունից, և թե այն արդյունքը, որ կարող ենք ստանալ այլ ուղղություններով տնտեսական երկկողմ ու բազմակողմ գործակցությունից: Եվ այստեղ Եվրոմիությունն ուղղություններից մեկն է միայն: Ավելին, այսօր արևմտյան աշխարհն ինքն է ինտենսիվ աշխատում արաբական միապետությունների ներդրումային հիմնադրամների ռեսուրսներ ներգրավելու ուղղությամբ: Հայաստանն այստեղ պետք է լինի շատ ավելի ակտիվ: Ընդ որում, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, այդ ուղղությունը արժեքավոր է նաև նրանով, որ հենց այդ երկրները իրենք փորձում են չհայտնվել աշխարհաքաղաքական ճամբարներից որևէ մեկում և հավասար գործընկերային հարաբերություն ունենալ թե արևմտյան, թե ռուսական ուղղություններով, թե եվրասիական, թե եվրաատլանտյան ուղղություններով»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
