«Եվրոպական որևէ երկրի ղեկավար նույնիս ակնարկ չի արել, որ Հայաստանին սպասում են ԵՄ-ում»․ Էդուարդ Շարմազանով
«Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը քանդեց Հայաստանի հասարակության պատրանքները՝ «խաղաղության խաչմերուկի» և «խաղաղության պայմանագրի» հետ կապված»,- «24Նյուզ»-ի եթերում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Անդրադառնալով կառավարության կողմից «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի հաստատմանը՝ Շարմազանովն ասաց․ «Ալիևը ձախողեց Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը։ Այսինքն Փաշինյանը իր գլխավոր քարոզչական թեզից այլևս չի կարող օգուտներ քաղել։ Որպեսզի նոր օգուտներ քաղի, պետք է գնա պլան բ-ի, որն էլ ժողովրդի աչքերին թոզ փչելն է, թե Հայաստանը պետք է մտնի Եվրոմիություն, թե հիմա էլ գնում ենք դեպի Եվրոպա, հանրաքվե ենք անում և Եվրոպայում մեզ սպասում։ Սա պատրանք է, քանի որ որևէ եվրոպական երկրի ղեկավար նույնիս ակնարկ չի արել, որ Հայաստանին սպասում են ԵՄ-ում»,- ասաց Շարմազանովը՝ նշելով, որ հետխորհրդային տարածաշրջանում ով գնացել է ԵՄ-ի հետ մերձեցման, բացի խնդիրներից այլ բան չի ստացել։ |
«Երևանի քաղաքապետարանի՝ 2 միլիարդ դրամի շեղումը». Գրիգոր Իսկանդարյան
7301:06«Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորն ասում է՝ հայերը սիրում են վերահսկվել ուրիշների, ոչ թե իրենց կողմից». Տաթևիկ Հայրապետյան
7900:48«Փաշինյանը գոռում է հանուն պետության․ մունդռիկություն մի՛ արա»․ Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողին (տեսանյութ)
8700:36«Ուրբաթ թռնում են Հռոմ, կիրակի հետ գալիս․ կործանվող երկրում հնարավո՞ր է դա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
83Երեկ, 23:36«Եթե ես վարչապետ լինեի, գետինը կմտնեի»․ Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
118Երեկ, 22:30«Լավ կլիներ՝ Փաշինյանը Դավոսում լիներ, մեր ներվերն էլ հանգիստ կլիներ»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 22:18