Գյուղի խանութները տուգանվում են, իսկ չլիցենզավորված ապրանքների վաճառքը շարունակվում է. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Հայաստանի Կառավարությունը փնտրում է ելքեր Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջեի 609 մլրդ դրամ դեֆիցիտը լրացնելու համար, իրականում որևէ գործնական քայլ չի արվում զարտուղի ճանապարհներով ներկրված ապրանքների շրջանառությունը դադարեցնելու համար: Օրինակ՝ List.am-ից շատ հեշտ եղանակով կարելի է գնել ծխախոտ, որը խանութներում ունի վաճառքի սահմանափակումներ։ Եթե խանութում մինչև 18 տարեկանները ծխախոտ չեն կարող գնել, ապա համացանցում դա չի կառավարվում։ Նույն կայքից հեշտ կարելի է ձեռք բերել խմիչքներ։ Օրինակ 30 հազար դրամանոց խմիչքը, որի վաճառքից ստացած եկամտի մի մասը կգնա պետական բյուջե, օնլայն հարթակից կարելի է ձեռք բերել 10-15 հազար դրամ արժողությամբ և չվճարել պետական տուրքերի, հարկերի համար նախատեսված հավելյալ արժեքը։ Նմանատիպ օրինախախտումների բացահայտման, իրավական և հարկային դաշտ բերելու միջոցով թերևս պետք է լցնել այն դեֆիցիտը, որի համար աստիճանաբար քայքայվում է աշխատաշուկան։ Գյուղերում, օրինակ վարդենիսցիների խանութներում, 60-120 մլն դրամով տուգանում են նաև չլիցենզավորված ապրանք վաճառելու համար, բայց օնլայն հարթակում անխոչընդոտ վաճառք կա: Եվ եթե գործող կառավարությունը չի կանխում, 2 պատճառ կարող է լինել. կա՛մ չեն կարողանում, կա՛մ չեն ուզում: Երկու դեպքում էլ խայտառակություն է»: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
