Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.

«Իսկ մեզանից ո՞վ հստակ գիտի, թե պատերազմ սկսելու դեպքում ի՞նչ է անելու»․ Դանիել Իոաննիսյան

106
Երեկ, 22:30
«Իսկ մեզանից ո՞վ հստակ գիտի, թե պատերազմ սկսելու դեպքում ի՞նչ է անելու»․ Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսկ մեզանից ո՞վ հստակ գիտի, թե պատերազմ սկսելու դեպքում ի՞նչ է անելու։ Ո՞վ ի՞նչ war effort է ունենալու։
Այո, հնարավոր պատերազմի ժամանակ լինելու են ինքնավստահության արդյունքում հանրային աջակցությունը մերժող չինովնիկներ։ Այո, լինելու են իրավիճակից օգտվող-թալանչիներ։ Այո, լինելու են իրավիճակը՝ իշխանությունը վերցնելու կամ ռուսական գիծը ետ բերելու համար օգտագործողներ։
Բայց այդ բոլորը փոքրամասնություն են։ Հանրության բարեխիղճ մեծամասնությունը պետք է չհիասթափվի այդ ամենից ու, նախապես, ամեն մեկը հստակ պատկերացնի, թե ինքն ինչով է օգնելու պատերազմական ջանքերին»։

Գրառման մեկնաբանությունների բաժնում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքել է․ «Ճիշտ եք անում, կամաց բոլորիս պատերազմի պատրաստեք, շատ ապրեք, Դանիել Իոաննիսյան ջան: Բարձր եմ գնահատում ձեր զգոնությունը»։