«Պարոն Աշոտյա՛ն, ես ձեր մասին ավելի լավ կարծիք ունեի»․ Բորիս Մուրազի
Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ համեստ անձի մասին մի երկարաշունչ հոդված է գրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը (Սերժ Սարգսյանից հետո երկրորդ մարդը կուսակցությունում)։ Ցավում եմ, որ պարոն Աշոտյանն իմ պարզ գրած միտքը չի հասկացել։ Ես չէի կարող Սերժ Սարգսյանի աջակիցներին համարել շնիկներ։ Շնիկներ են նրանք, ովքեր պատվերով հայհոյում ու զրպարտում են Սերժ Սարգսյանին կամ ցանկացած մեկին քննադատողին։ Ես չէի կարող Արմեն Աշոտյանին կամ Էդուարդ Շարմազանովին կամ Մարգարիտ Եսայանին ու էլի այլ ՀՀԿ-ականների նման ձևակերպում տալ։ Ցավոք, ՀՀԿ-ի թիվ երկու դեմքն օգտագործել է վիրավորական արտահայտություններ, որին ես չեմ անդրադառնա, քանի որ դա ասողը նախ ապօրինի անազատության մեջ է և երկրորդ՝ ես նման դաստիարակություն չեմ ստացել։ Ես, իհարկե, կարող էի իմ էջում դնել 2015 թվականի «Էլեկտրիկ Երևանից» մի տեսանյութ, որտեղ մարդիկ վիրավորական վանկարկումներ են անում Աշոտյանի հասցեին (բղավողների մի մասը հիմա ՀՀԿ-ում է), բայց չեմ անի՝ վերը նշված պատճառներից ելնելով։ Աղբյուրը` Բորիս Մուրազի |
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2613:12«Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ՀՀ առաջարկը հստակ է»․ Նիկոլ Փաշինյան
4413:00«Սրբազան պայքարը եղել է ու կա այս պահին պայքարող համազգային ուժը»․ Գառնիկ Դավթյան
4912:42«Ալիևը սպառնում է․ ի՞նչ են կանխատեսում և կազմակերպում իշխանությունն ու ընդդիմությունը»․ Կարեն Անդրեասյան
5212:36Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5212:24Թուրքիան քաղաքացիական շարասյուն է ռմբակոծել Սիրիայում
7612:18