«Քալիֆորնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան». ԱԳՆ
114
Հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ., 20:18
ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում hունվարի 7-ից բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թվում, այս պահին ունեցած տեղեկություններով, ՀՀ քաղաքացիներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրուցում տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն ռեժիմով, իրականացվում է հյուպատոսական ընդունելություն: Հունվարի 8-ին ստացվել է շուրջ երեք տասնյակ հեռախոսազանգ՝ հյուպատոսական բնույթի հարցերով։ Գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղական իշխանությունների, մասնավորապես Լոս Անջելեսի և Գլենդելի քաղաքապետարանների, ինչպես նաև համայնքային կառույցների հետ»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: |
«Փաշինյանն օրինականացնում է հիվանդ տղաներին բանակ զորակոչելը»․ Ժաննա Ալեքսանյան
4600:06«Հանրությունը ոչ թե արժեհամակարգի, այլ մարդկանց փոփոխություն է պահանջում». Վահե Լոռենց
49Երեկ, 23:54«Բանկային քարտերից գողության դեպքեր՝ «Ինսթագրամ»-ի խանութներից». Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
73Երեկ, 23:00Մահացել է ամերիկացի հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Դևիդ Լինչը
97Երեկ, 22:56Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն (լուսանկար)
55Երեկ, 22:48Ռուսաստանը դե ֆակտո բռնակցում է Բելառուսը. ISW
115Երեկ, 22:19