Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.

«Հայաստանն ու Իրանը միմյանց կապված են բնական շահերով»․ Նիկոլ Փաշինյան

97
Երեկ, 18:00
«Հայաստանն ու Իրանը միմյանց կապված են բնական շահերով»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Վարչապետը խորհրդանշական է համարել այն, որ պարոն Ահամադիանն արտերկրյա բարձրաստիճան առաջին պաշտոնյան է, ով նոր մեկնարկած տարում այցելում է մեր երկիր և հավելել, որ դա ընդգծում է Հայաստան-Իրան հարաբերությունների կարևորությունը և խորը բնույթը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների հարաբերություններում առկա է մեկ երաշխիք, որն անսասան է. Հայաստանն ու Իրանը միմյանց կապված են բնական շահերով: Վարչապետը շեշտել է ՀՀ Կառավարության շահագրգռվածությունը՝ հետևողականորեն զարգացնելու և ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով:
ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը շեշտել է, որ Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքակրթական հարուստ անցյալը և երկու ժողովուրդների շրջանում ջերմ շփումները վստահություն են հաղորդում, որ փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի ամրապնդվել և խորանալ»,- ասված է հաղորդագրության մեջ: