«Թե որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը»․ Մխիթար Հայրապետյան
![]() «Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է, 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երշախավորությամբ անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Դպրոցական տարիներին «Հայոց պատմություն» առարկայի մասով իր մոտ դասընթացների եմ այցելել, պատրաստվել եմ բուհական քննությունների, նաև հարևաններ ենք եղել, մանկուց եմ նրան ճանաչում»,- ասուլիսի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով իր և ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանի նամակագրության հրապարակմանը։ «Այդ օրը ես իրեն նման նամակ գրել եմ, ինքը զանգահարել է և ես իրեն այցելել եմ, գնացել եմ իրենց տուն, հասկացել եմ, որ պահի տակ որոշակի էմոցիոնալ գնահատակներ է հնչեցրել։ Առաջարկել է՝ իրեն օգնեմ, որ համապատասխան տեքստ հրապարակվի, որից հետո ես տեքստն ուղարկել եմ, որը ինքը հրապարակել է։ Ես պետք է ասեմ, որ վերջին 3 տարիներին հաճախակի շփումներ չեմ ունեցել, բայց ինձ հետաքրքրել է պատճառը»,- ասաց նա՝ նշելով, որ Ասլանյանն իր հետ կիսվել է, որ զղջում է այդ հայտարարության համար։ «Թե որքանով էր անկեղծ իր կողմից այդ երկխոսությունը, խնդրանքը, թե որքանով էր պատահաբար տեքստի փոխարեն սքրինշոթ արել և հրապարակել, որքանով էր ուզել ինձ վնասել, ես այդ ամենը թողնում եմ անորոշությանը, ինձ ընդհանարպես դա չի հետաքրքրում»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ Ասլանյանի հետ այդ ամենից հետո չի խոսել։ |
«Իշխանությունն ինքն է պահել նախկիններին քաղաքական դաշտում». Արման Բաբաջանյան
9001:36«Կոնկրետացի, թե որ գյուղերն են մնում Հայաստանին, հետո խոսիր դրանց բարեկարգման մասին». Արմեն Հովասափյան
7201:12«ԵՄ դիտորդներին դուրս բերելը նաև ռուսների պահանջն էր»․ Նիկոլայ Թորոսյան
7400:24«Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու»․ Արայիկ Հարությունյան
10500:12«Խաղաղության պայմանագրի համաձայնեցման ֆիասկոն»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
10300:00«Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին»․ Ալեքսանդր Կոչուբաև (լուսանկար)
114Երեկ, 23:36