Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.

«Սխալ և վտանգավոր քայլ»․ Տիգրան Խզմալյան

121
Երեկ, 16:12
«Սխալ և վտանգավոր քայլ»․ Տիգրան Խզմալյան

Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՍԽԱԼ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԱՅԼ․ ՀՀ վարչապետի «համաձայնությունը լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը», որն արված է Ալիևի պահանջով, համարում ենք կոպտագույն սխալ և անընդունելի զիջում։ Ոչ Փաշինյանը, ոչ էլ Ալիևը չեն ստեղծել Արցախի հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրանք ոչ մի իրավունք չունեն լուծարել այն։ Դա անհեռատես և վտանգավոր քայլ է, որն անտեսում է Արցախում իրականացված հայերի հայրենազրկումը և ուղիղ հակասում է 2023 թ. նոյեմբերի 17-ի ՄԱԿ Հաագայի միջազգային քրեական դատարանի որոշմանը՝ Արցախ վերադառնալու հայերի իրավունքի մասին։ ՀՀ իշխանությունը պարտավոր է անել ամեն ինչ, ավելացնելու համար միջազգային ներգրավվածությունը Արցախի հարցի կարգավորմանը, հատկսպես պահպանելով ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Տույն հայտարսրությունը քայլ է հակառակ և սխալ ուղղոթյամբ»։

Աղբյուրը`   Տիգրան Խզմալյան