Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.

«Ալիևն ու Նիկոլը պատրաստվում են Հայաստանի առաջիկա ընտրություններին»․ Սևակ Հակոբյան

119
Երեկ, 22:54
«Ալիևն ու Նիկոլը պատրաստվում են Հայաստանի առաջիկա ընտրություններին»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևն ու Նիկոլը պատրաստվում են Հայաստանի առաջիկա ընտրություններին․ «Կարճ ասած»
Իլհամ Ալիևը ելույթում, փաստորեն, Նիկոլին ասում է՝ կա՛մ դու, կա՛մ ես, կա՛մ երկուսս միասին պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանում իշխանության չգան հայրենասեր ուժեր, որոնց հիմիկվանից անվանում է ֆաշիստական, ռևանշիստական և այլն։ Նա ասում է՝ ոչ մի ուժ պետք է չխանգարի Ադրբեջանի ու Թուրքիայի միացմանը Հայաստանի տարածքով։
Էս ընտրություններում, որի քարոզարշավը Նիկոլը վաղուց էր սկսել, Ալիևն էլ եկավ-միացավ. Նիկոլի նախընտրական կարգախոսը, հիմնական թեզերը Ալիևը շարադրում է՝ Հայաստանում կան շրջանակներ, որոնց Ադրբեջանը համարում է ֆաշիստներ/ռեվանշիստներ, և որոնց պատճառով Ադբեջանը կարող է հարձակում գործել Հայաստանի վրա։ Եվ ուրեմն, սիրելի՛ ժողովուրդ, եկեք էնպիսի մարդ հանկարծ չընտրենք, որ զարգացնի Հայաստանը ստորացվածից բացի մեկ այլ կերպ ընկալելու թեման։
Նիկոլը վերջում ասելու է՝ այո՛, ես չեմ կարող արժանապատիվ խաղաղություն բերել, բայց եթե ես չլինեմ, կլինի պատերազմ։ Ես էլի զիջելով-բանով պատերզմը ձգում եմ՝ Սև լիճ եմ տվել, Ջերմուկից եմ տվել, Տավուշից եմ տվել։ Եթե եկան էդ ֆաշիստները, ոչ մի բան չեն զիջի, հլը կարող ա մտքներով էլ անցնի հետ բերել ու կլինի պատերազմ։ Եկեք ինձ ընտրեք, չթողնեք ուրիշը լինի, հայրենասեր մարդ լինի, մենակ թե Ալիևին չկատաղեցնենք։ Նապաստակի քաղաքականություն։
Ի՞նչ է ասում Նիկոլի Արարատը այսօր՝ ի պատասխան Ալիևի հայտարարության, թե չեն կարող թույլ տալ, որ Հայաստանը սեպ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Չէ, ասում է, մենք կկապենք թուրքական աշխարհը, մենք սեպ չենք, մենք կամուրջ ենք, «պաժալստա», ձեզ լինի։ Նիկոլը Թուրքիայի ու Ադրբեջանի միջև եղբայրական կապող օղակ է, Հայաստանում իշխանության եկող մյուսները՝ ֆաշիստ, և ուրեմն ջախջախենք մյուսներին, թող մնա թուրքերի կապող օղակը Հայաստանում»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան