«ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ հայտարարելու բան այս պահին չկա»․ ԱՄՆ պետքարտուղարություն
Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ, «Ազատության» հաղորդմամբ «Ամերիկայի ձայնի» հարցին ի պատասխան հայտարարել են ԱՄՆ պետքարտուղարությունից։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին չէր հերքել տեղեկությունը, որ առաջիկա օրերին Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրելու են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Առանց փակագծեր բացելու՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել էր, որ հայ-ամերիկյան նախկին պայմանավորվածությունները ենթադրում են նման փաստաթղթի ստորագրում: Տեղեկությունը, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում փաստաթուղթ են ստորագրելու, նախօրեին ԱՄՆ մայրաքաղաքից հրապարակել էր «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ պնդելով, թե համաձայնագիրը ներառում է մի քանի առանցքային ուղղություններ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, տալով Հայաստանին ավելի ամուր գործիքներ ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ |
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2613:12«Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ՀՀ առաջարկը հստակ է»․ Նիկոլ Փաշինյան
4413:00«Սրբազան պայքարը եղել է ու կա այս պահին պայքարող համազգային ուժը»․ Գառնիկ Դավթյան
4912:42«Ալիևը սպառնում է․ ի՞նչ են կանխատեսում և կազմակերպում իշխանությունն ու ընդդիմությունը»․ Կարեն Անդրեասյան
5212:36Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5212:24Թուրքիան քաղաքացիական շարասյուն է ռմբակոծել Սիրիայում
7612:18