Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.

«Ռուսաստանի համար թանկ են հարաբերությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ»․ Պեսկով

476
Հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ., 15:48
«Ռուսաստանի համար թանկ են հարաբերությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ»․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահեցրել է, որ Ռուսաստանը ձգտելու է ամրապնդել հարաբերությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։
«Մենք լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Մեզ համար թանկ են այդ հարաբերությունները, և մենք մտադիր ենք անել ամեն ինչ, որպեսզի դրանք էլ ավելի զարգանան», - ասել է Պեսկովը՝ հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։