ՔԿ նորանշանակ պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում են Կոմիտեում հաստատվել: Իսկ Քննչականի նորանշանակ պետ Արթուր Պողոսյանը, թեև ակնհայտորեն ցույց է տալիս, թե ազատվում է Կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի կադրերից՝ միեւնույն ժամանակ Քյարամյանի մտերիմներին նոր պաշտոն է տալիս։ Ի դեպ, Ավետիսյանը Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխվել էր Գլխավոր դատախազություն ու զբաղեցնում էր Վազգեն Գեղամի Ավետիսյան – ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը, իսկ ահա հիմա հաստատվեց Կոմիտեում: Ի դեպ, նա, «Մարտի մեկի» գործով ցուցմունքները հրապարակելու համար, գաղտնալսել էր «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին, ու նրա գործողությունները դատարանի որոշմամբ ապօրինի համարվեցին․ և հիմա ապօրինություն գործածը առաջխաղացում է ունենում: Այսքանով կոմիտեում կադրային ջարդը չի ավարտվում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեի հորդորով Յուրա Իվանյանը՝ ՔԿ խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետը, եւս ազատման դիմում է գրել։ Ի դեպ, Իվանյանը «Ամուլսարի գործով» քննչական խմբի ղեկավարն էր, ու նրա նկատմամբ հենց այդ գործով ծառայողական քննություն սկսվեց։ Ըստ մամուլի՝ Յուրա Իվանյանը եւ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ազգականներ են, իսկ վերջինս 2016 թվականին հաստատել էր Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը»: |
Իսրայելը հայտնել է Գազայում հարվածների մասին
4712:36«Ինչպես ձևավորվեց «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժը»․ Արշակ Կարապետյան
5511:54«Հրադադարն ուժի մեջ չի մտնի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել պատանդների ցուցակը»․ Նեթանյահուի գրասենյակ
8011:12Թրամփը ժամանել է Վաշինգթոն (տեսանյութ)
13610:19«Սա ոչ այլ ինչ է, քան անբարոյականություն»․ Արշակ Սարգսյան
11209:36«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ նիստին
7909:24