Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.

«Սահմանազատման հանձնաժողովներին ժամանակ է պետք անկլավների հարցը քննարկելու համար»․ Արարատ Միրզոյան

100
Երեկ, 15:42
«Սահմանազատման հանձնաժողովներին ժամանակ է պետք անկլավների հարցը քննարկելու համար»․ Արարատ Միրզոյան

Երևանի և Բաքվի միջև անկլավների վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ այս պահին չկան։ Ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը․ «Սահմանազատման հանձնաժողովներին ժամանակ է պետք այս հարցը քննարկելու համար։ Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են այս պահին այդ հարցը քննարկել։ Դա կքննարկվի հետագա բանակցությունների ընթացքում»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե հաջորդիվ ո՞ր հատվածում է լինելու սահմանազատումը, նախարարը պատասխանեց․ «Ես այս փուլում ի շահ սահմանազատման գործընթացի և աստիճանական կայունացման, ավելի պակաս հակասությունների բերող կամ սրող տեղից կշարունակեի սահմանազատումը, բայց դա հանձնաժողովների որոշելիքն է»,- նշեց Միրզոյանը։