«Անհրաժեշտ է ձևավորել խորքային փոփոխությունների նոր օրակարգ և իրականացնել»․ Սուրեն Պետրոսյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առնվազն վերջին 5 տարում Միջազգային հարաբերությունները կարգավորվում են ոչ թե միջազգային իրավունքի, այլ բացառապես ուժային քաղաքականության շրջանակներում։ Հայաստանի իշխանությունը արտաքին և անվտանգային քաղաքականությունը փաստացի պատվիրակել է Ադրբեջանին և պատրաստ է անշեղորեն իրագործել Ադրբեջանի կողմից տրամադրվող յուրաքանչյուր օրակարգ՝ փաթեթավորելով այն «Խաղաղությամբ»։ ՀՀ-ն ունի ոչ թե ղեկավար, այլ կառավարիչ, որի միակ խնդիրը գլոբալ առումով ապահովելն է, որ հասարակությունը ցանկացած փոփոխության, նույնիսկ պետականության փաստացի կորստի դեպքում համակերպվի և մնա կառավարելի։ 2020թ.-ից ի վեր, ներառյալ 2024 թ., Հայաստանի իշխանությունն ամեն տարի հանձնել է ռազմավարական նշանակության տարածքներ, քայքայել է պետականությունը, օրեցօր ավելի արմատական կերպով հրաժարվել պատմությունից և մերժել ինքնությունը։ ՀՀ իշխանությունն իր անզոր, ստորացած և նվաստացած ինքնությունը շարունակաբար պարտադրում է մի ամբողջ ազգի։ Եվ վերջիվերջո, իշխանությունը, առանց աչքը թարթելու, հանձնել է Արցախը՝ ցեղասպանության մատնելով սեփական ժողովրդին։ Ցանկը բնականաբար ամբողջական չէ։ Այս ամենը մեր իրականությունն է, որում ապրում ենք արդեն 5 տարի, և զարմանալի է, որ այսօր շատերը հանկարծ այնպես են ահաբեկվել, որ տպավորություն է ստեղծվում, թե նրանք հոգու խորքում ինչ-որ կերպ հավատում էին «խաղաղության» օրակարգին, բայց Ի. Ալիևի հայտարարությունից հետո խաղաղության պայմանագիր կնքելու և խաղաղության հասնելու հույսը վերջնականապես մարեց։ Շատերը սկսեցին ասել, թե ինչ պետք է աներ կառավարությունը այս իրավիճակում, կրկին ենթագիտակցորեն հավատալով, որ իշխանությունը ուզում է, բայց չի կարողանում և իրենց հեղինակավոր խորհուրդը շատ կարևոր է կառավարության կամ ժողովրդի համար։ Իսկ գերակշիռ մեծամասնությունը իշխանությանն անիծելուց բացի, մեղավոր ճանաչեց «անտարբեր» և «համակերպվող» ժողովրդին։ Սա խոսում է բացառապես նրա մասին, որ մեր քաղաքական վարքի հիմքում ընկած է բացառապես էմոցիան և ինֆանտիլիզմը, որտեղ չկա ռացիոնալության հատիկ, տեսլական և պատասխանատվություն, իսկ «ընդիմադիր» հայացքներ ունեցողների մեջ մրցավազք է, թե ով ավելի ճշգրիտ կկանխատեսի պետության վախճանը և հետո հաղթական կեցվածքով բոլորիս կհիշեցնի իր ճշգրիտ կանխատեսումը։ Մենք նման ենք ֆուտբոլային խաղի մեկնաբանների, որոնք չափազանց լավ մեկնաբանում են խաղը և նույնիսկ մրցում միմյանց հետ, թե ով ավելի պատկերավոր և լավ կմեկնաբանի, այնինչ իրական խաղի արդյունքները կախված են միայն խաղին մասնակցող ֆուտբոլիստներից և ոչ երբեք մեկնաբաններից։ Լուծումը մեկն է՝ ձևավորել խորքային փոփոխությունների նոր օրակարգ և ստանձնել այդ օրակարգը գետնի վրա իրականացնելու պատասխանատվությունը։ Հ.Գ. Բովանդակային նոր օրակարգ, և ոչ թե բեմադրություն, կարող են ձևավորել միայն այն դերակատարները, որոնք դուրս կլինեն ներկա և նախկին իշխանությունների կապանքներից»։ Աղբյուրը` Սուրեն Պետրոսյան |
«Փաշինյանը և ՔՊ-ն խաղաղության պայմանագրի միֆով թմրեցնում են Հայաստանի բնակչության զգոնությունը»․ Ոսկան Սարգսյան
9201:36Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է ադրբեջանաֆոբիայի համար
9400:24«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած սպառնալիքները լկտիության գագաթնակետն են»․ Վարդան Ոսկանյան
96Երեկ, 23:48«Լինելու է հարձակում՝ Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
117Երեկ, 23:42«Ալիևը փաստացի և պաշտոնապես հրաժարվեց «խաղաղության պայմանագրից»․ Դավիթ Սարգսյան
119Երեկ, 23:30«Անվտանգությունը վարի տված իշխանությունը անցնում է տնտեսությունը կործանելու փուլին»․ Մեսրոպ Առաքելյան
101Երեկ, 23:12