Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է ադրբեջանաֆոբիայի համար
«Եթե Ֆրանսիայի քաղաքական դաշտում կա կոնսենսուս, ապա դա կոնսենսուս է միայն ադրբեջանաֆոբիայի հարցում։ Ցավոք սրտի, ոչ միայն ներկայիս իշխանությունը, այլև իշխանության հավակնորդներն առանձնապես չեն տարբերվում միմյանցից»,- ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախագահը հիշեցրել է ֆրանսիացի ներկայացուցիչների անօրինական այցերը Ղարաբաղ ռուս խաղաղապահների՝ այնտեղ գտնվելու ժամանակաշրջանում. «Չէ՞ որ նրանք Ֆրանսիայի ներկայիս նախագահի ընդդիմադիրներն էին և Փարիզի քաղաքապետը, ի դեպ, նա առաջադրվել էր ընտրություններում, և Փարիզը ներառող տարածաշրջանի նահանգապետը, նա նաև Մակրոնի մրցակիցն էր ընտրություններում, և պարոն Բարնյեն, ով վերջերս կարճ ժամանակով ստանձնեց վարչապետի պաշտոնը, նա նույնպես աչքի ընկավ այնտեղ»: Իլհամ Ալիևը նաև ընդգծել է, որ «իսլամաֆոբիան և այլատյացությունը Ֆրանսիայի քաղաքական դասի տարբերակիչ հատկանիշն են»։ |
«Փաշինյանը և ՔՊ-ն խաղաղության պայմանագրի միֆով թմրեցնում են Հայաստանի բնակչության զգոնությունը»․ Ոսկան Սարգսյան
9201:36Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է ադրբեջանաֆոբիայի համար
9400:24«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած սպառնալիքները լկտիության գագաթնակետն են»․ Վարդան Ոսկանյան
96Երեկ, 23:48«Լինելու է հարձակում՝ Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
117Երեկ, 23:42«Ալիևը փաստացի և պաշտոնապես հրաժարվեց «խաղաղության պայմանագրից»․ Դավիթ Սարգսյան
119Երեկ, 23:30«Անվտանգությունը վարի տված իշխանությունը անցնում է տնտեսությունը կործանելու փուլին»․ Մեսրոպ Առաքելյան
101Երեկ, 23:12