«Ժաննա Անդրեասյանի թաքնված «մշակութային» երեսը». Հայկ Դեմոյան
111
Երեկ, 16:42
ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժաննա Անդրեասյանի թաքնված «մշակութային» երեսը Ժաննա Անդրեասյանի ասօրվա մամուլի ասուլիսն ավելի շուտ հիշեցնում էր ոլորտում բյուջետային փողերով պատանդներ պահելու հաջող գործընթացի մասին: ԿԳՄՍ համակարգում գործող խայտառակ կոռուպցիոն երևույթների մասին ավանդաբար ոչ մի խոսք: Ժաննան գիտակցաբար չհիշատակեց, որ • շարունակաբար ոչնչացվել են գրադարաններ, արխիվներ, բնության հուշարձաններ, կրկին վանդալիզմի է ենթարկվել Հանրապետության Հրապարակի հուշարձան շենքերը: Բոլոր այս դեպքերով գրավոր ահազանգերն անպատասխան են մնացել: • ԿԳՄՍ շարունակել է կոռուպցիոն խայտառակ հիմքերով խոտան դասագրքեր մատակարարել դպրոցներին՝ խեղաթյուրելով ազգային պատմությունը, մշակույթն ու հիշողությունը, խախտելով երեխաների՝ որակյալ կրթություն ստանալու իրավունքը: • Համակարգում շարունակվում է հովանավորչությունը, քրեական գործեր են հարուցվել, սակայն դրանք առկախված են ու չեն մտնում դատաքննության փուլ: Պատճառը շատ պարզ է. գողություններ կատարելու մեջ կասկածվում են գործող իշխանության ներկայացուցիչներ: Եռաստիճան դատական համակարգին Ժաննայի հղումն ընդամենը անպատժելիության մեջ ինքնավստահ լինելու և հլու հնազանդ արդարադատության համակարգի մասին է խոսում: • Ժաննա Անդրեասյանը մեղադրվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանից գողացված գրքերի հայտնաբերման համար ջանքեր չգործադրելու, այդ փաստը կոծկելու, ինչպես նաև փողերի լվացման միջոցով «Հայաստան» հիմնադրամում հանգրվանած գումարի անհայտացման կապակցությամբ բացատրություններ չտալու համար: Հիշեցնեմ, որ այս փաստերով իրավապահ մարմինները պաշտոնապես իրազեկված են: Սա, ի դեպ, կոչվում է հանցակցություն: • Ժաննա Անդրեասյանի գիտությամբ շարունակվել է ուսուցիչների, մանկավարժների ու գիտնականների ահաբեկումները՝ խայտառակ դպրոցական դասագրքերի կապակցությամբ քննադատություն հնչեցնելու համար: • 2025 թվականը հռչակվում է հայրենիքը «ոչ կուլտուրական» ձևերով դրսից ներդրված գործակալական ցանցից մաքրելու տարի: Հայոցից էլ կմաքրվեք, Հայաստանից էլ: Երազեք, որ ձեր գնած հեծանիվներով կարողանաք փախչել...»: