«Ազգային պետությունների ժամանակաշրջանն ավարտվում է, վերադառնում է կայսրությունների շրջանը»․ Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնվում։ Բազմաբևեռ համակարգը ենթադրում է մի քանի ուժեղ խաղացողներ, որոնք վերահսկելու են երկրագունդը։ Խոսքը գնում է ապագա նոր կայսրությունների մասին, որոնք միմյանց հետ մրցակցելու են։ Մրցակցելու համար պետք են նոր ռեսուրսներ, նոր ստրատեգիական տարածքներ, առևտրական ուղիների վրա վերահսկողություն, այսինքն՝ այն, ինչն անում են Ռուսաստանը Ուկրաինայում, Ամերիկան՝ Գրենլանդիայում, Պանամայում, Կանադայում ..., Չինաստանը՝ Խաղաղ Օվկիանոսում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Թուրքիան՝ Սիրիայում, Իրաքում, Կովկասում, Աֆրիկայում, Իսրայելը՝ Սիրիայում, Լիբանանում․․․ Սահմանների անձեռնմխելիության ու մարդու իրավունքների սկզբունքներին, այսինքն՝ 1945 թվականից հետո ձևավորված աշխարհակարգի կանոններին կարելի է արդեն հրաժեշտ տալ։ Հին աշխարհը փլուզվել է, նորը դեռևս չի ստեղծվել, բայց կարող ենք ասել, որ ազգային պետությունների ժամանակաշրջանն ավարտվում է, վերադառնում է կայսրությունների շրջանը։ Հայաստանի գործող ռեժիմը մնացել է հին աշխարհում, չի հասկանում, թե ինչ է կատարվում, այսինքն՝ ադեկվատ չէ և, հետևապես, այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք»։ Աղբյուրը` Ստեփան Դանիելյան |
«Փաշինյանը և ՔՊ-ն խաղաղության պայմանագրի միֆով թմրեցնում են Հայաստանի բնակչության զգոնությունը»․ Ոսկան Սարգսյան
9201:36Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է ադրբեջանաֆոբիայի համար
9400:24«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած սպառնալիքները լկտիության գագաթնակետն են»․ Վարդան Ոսկանյան
96Երեկ, 23:48«Լինելու է հարձակում՝ Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
117Երեկ, 23:42«Ալիևը փաստացի և պաշտոնապես հրաժարվեց «խաղաղության պայմանագրից»․ Դավիթ Սարգսյան
119Երեկ, 23:30«Անվտանգությունը վարի տված իշխանությունը անցնում է տնտեսությունը կործանելու փուլին»․ Մեսրոպ Առաքելյան
101Երեկ, 23:12