Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.

«Ադրբեջանը պատրաստվում է տարածաշրջանային պատերազմի»․ Արմեն Պետրոսյան

123
Երեկ, 17:00
«Ադրբեջանը պատրաստվում է տարածաշրջանային պատերազմի»․ Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե հակիրճ՝ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցն Ադրբեջանի վերադիրքավորումն է նոր տարվա, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր իրողությունների համապատկերում, որոնցում գերիշխող գործոնն անորոշությունն է։
Ըստ այդմ.
1. Հայաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանն ավելի է կարծրացնում իր դիրքորոշումը՝ հանդես գալով կրկին առավելապաշտական և անզիջում դիրքերից, ինչպես նաև գործիքակազմում կրկին առաջնային պլան մղելով ուժի, ուժի սպառնալիքի կիրառման, շանտաժի, քաղաքական պարտադրանքի մեխանիզմները։
2. Հայաստանի, նրա տարբեր ժամանակների իշխանությունների, ընդհանրապես հայ հասարակաության վերաբերյալ թշնամական հռետորաբանությամբ Ադրբեջանի առաջնորդը փոխում է նաև երկոսության միջավայրը, որը 2024թ. ողջ ընթացքում համեմատաբար դրական էր՝ բնականաբար հիմնականում COP29-ի պատճառով։
3. Ադրբեջանի իշխանությունների կողմից վերջին շրջանում հնչեցված շեշտադրումներից ակնհայտ է դառնում, որ այդ երկիրը պատրաստվում է նաև շատ ավելի մասշտաբային՝ տարածաշրջանային պատերազմի՝ Իրանի հակառակորդների համատեղ գործողության պարագայում։
4. Ադրբեջանի նման վերադիրքավորման անհրաժեշտությունը պայմանավորված է գլոբալ և տարածաշրջանային մի շարք ելակետային փոփոխականների փոփոխությամբ, որոնցից առանցքայինն ԱՄՆ-ում նոր վարչակազմի պաշտոնանավարման մեկնարկն է արդեն մի քանի օրից և Բաքվի գլխավոր դաշնակցի՝ Անկարայի դիրքերի աննախադեպ ամրապնդումը մեծ տարածաշրջանում։
5. Առաջիկայում պետք է պատրաստվել Ադրբեջանի առավել ագրեսիվ վարքագծին՝ Հայաստանին ուղղված միակողմանի պահանջների առաջքաշման տեսքով։ Դրանք դրսևորվելու են սահմանազատման, ապաշրջափակման («Զանգեզուրի միջանցք»), Հայաստանի նկատմամբ նոր տարածքային պահանջների («Արևմտյան Ադրբեջան») շուրջ գործընթացներում։
6. Իսկ Ադրբեջանի նոր դիրքավորման դեմ անհրաժեշտ մարտավարությունը կառուցողականության ֆոնի ներքո Հայաստանի դիրքերի համարժեք կարծրացումն է»։

Աղբյուրը`   Արմեն Պետրոսյան