Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.

«Առկա է հրատապ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն». Դավիթ Անանյան

119
Երեկ, 17:30
«Առկա է հրատապ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն». Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի նախագահի ելույթն իր էությամբ քաղաքական հակամարտությունը ռազմական գործողություններով հանգուցալուծելու, մասնավորապես, մեր երկրի տարածք ներխուժելու ծրագիրն իրագործելու մասին է ազդարարում՝ մեր ազգի լիակատար ոչնչացման սպառնալիքն իրականություն դարձնելու հստակ մտադրությամբ։
Այն դեպքերում, երբ պատերազմում հաղթանակած երկրի միապետը չի ցանկանում խաղաղություն հաստատել, այլ՝ ընդհակառակը, ձգտում է ոչնչացնել պարտված երկրի ժողովրդին, ինչպես նաև զավթել այդ պետությունը՝ հռչակելով այն «ֆաշիստական պետություն», առաջնահերթ խնդիրը ներքին հասարակությանն ու ժողովրդին, ինչպես նաև միջազգային հանրությանը համախմբելն ու մոբիլիզացնելն է՝ կանխելու համար մեր երկրի հանդեպ ծրագրավորված ագրեսիան։
Այս իրավիճակում արտաքին սպառնալիքի դեմ միասնական ճակատ ստեղծելու համար առկա է հրատապ ու կամային որոշումներ կայացնելու և հստակ քայլեր իրականացնելու անհրաժեշտություն և պահանջ․․․ և ամենակարևորը՝ այդպիսի որոշումներ կայացնելու և քայլեր իրագործելու կարողություն ունեցող ազգային միասնության կառավարություն»:

Աղբյուրը`   Դավիթ Անանյան