Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.

«Դեռևս այն փուլում չենք, որ չարամտորեն վճարել չցանկացողներին տուգանենք»․ Սուրեն Գրիգորյան

105
Երեկ, 18:42
«Դեռևս այն փուլում չենք, որ չարամտորեն վճարել չցանկացողներին տուգանենք»․ Սուրեն Գրիգորյան

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ի պատասխան հարցին՝ ի՞նչ է սպասվում քաղաքացուն, եթե տեխնիկական խնդիրներ են առաջանում, Telcell ապարատը կտրոններ չի տալիս, քաղաքացին մեղավորություն չունենալով՝ ստիպված է նստել տրանսպորտ և առանց վճարելու իջնել՝ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ կա ալտերնատիվ տարբերակ՝ հավելված քաշել կամ բանկային քարտով օգտվել։

«Կա համակարգ, որն ունի թերություններ, ընդունում եմ, բայց այն հայտարարությունները, թե կոլապս է, համակարգ գոյութուն չունի, սխալ են, քանի որ այս պահի դրությամբ տրանսպորտի 161 085 վճարում է կատարվել։ Գոյություն չունեցող համակարգով հնարավոր չէ սպասարկել 161 085 հոգու,- նշեց Գրիգորյանը։- Որևէ քաղաքացու, որ չի կարողացել վճարել՝ համակարգն է խափանվել կամ կտրոն չի տրվել, ոչ մեկ չի ասել՝ իջի։ Եթե կան առանձին դեպքեր, ասեք՝ մենք դեպքի հետևից կգնանք և առնվազն կարգապահական պատասխանատվության կենթարկենք»։

Փոխքաղաքապետի խոսքով՝ տեսուչային, տուգանքային տրամաբանությունն, իհարկե, կա, բայց դրա մասին ակտուալ է խոսել, երբ ներդրման պրոցեսն անցել ես, բոլորը գիտեն օգտվել ճիշտ ձևով, բայց չարամտորեն չեն օգտվում ճիշտ ձևով։ «Դեռևս համակարգի նեդրման փուլում ենք գտնվում, մենք դեռևս այն փուլում չենք, որ չարամտորեն վճարել չցանկացողներին տուգանենք»,- նշեց Գրիգորյանը։

«Դեռևս այն փուլում չենք, որ չարամտորեն վճարել չցանկացողներին տուգանենք»․ Սուրեն Գրիգորյան