Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՌԴ պատվիրակություն գործուղելու վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ ՌԴ պատվիրակություն ուղարկելու վերաբերյալ․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝ 1. Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանին և սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանին 2025 թվականի հունվարի 9-11-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով: 2. Պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝ 2 1) Պետրոս Մարտիրոսյանինը՝ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին. 2) Արմեն Դանիելյանինը՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Գործուղվողներին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»: Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |
«Փաշինյանը և ՔՊ-ն խաղաղության պայմանագրի միֆով թմրեցնում են Հայաստանի բնակչության զգոնությունը»․ Ոսկան Սարգսյան
9201:36Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է ադրբեջանաֆոբիայի համար
9400:24«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած սպառնալիքները լկտիության գագաթնակետն են»․ Վարդան Ոսկանյան
96Երեկ, 23:48«Լինելու է հարձակում՝ Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
117Երեկ, 23:42«Ալիևը փաստացի և պաշտոնապես հրաժարվեց «խաղաղության պայմանագրից»․ Դավիթ Սարգսյան
119Երեկ, 23:30«Անվտանգությունը վարի տված իշխանությունը անցնում է տնտեսությունը կործանելու փուլին»․ Մեսրոպ Առաքելյան
101Երեկ, 23:12