Չինական յուանն «ընկել է»` հասնելով 16-ամսյա նվազագույնին
1559
Չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ., 18:25
![]() Ներդրողների մտավախություններն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանի դեմ հնարավոր նոր մաքսատուրքերի առնչությամբ չինական յուանի փոխարժեքի թուլացման պատճառ են դարձել դոլարի նկատմամբ՝ հասնելով 7,33 RMB-ի (յուանի) 1 դոլարի դիմաց: Սա նվազագույնն է 2023 թվականի հունիսից ի վեր։ Չինաստանի և տարածաշրջանի որոշ հարևան երկրների ֆոնդային ինդեքսները գրանցել են անկում. Հոնկոնգի Hang Seng-ն ընկել է 0,8%-ով, մայրցամաքային Չինաստանի CSI 300-ը՝ 0,2%-ով, իսկ ճապոնական Nikkei 225-ը՝ 0,3%-ով։ Վերլուծաբանները նշում են, որ չինական յուանի վրա ճնշում է գործադրվում ոչ միայն ԱՄՆ-ի ընտրված նախագահի հռետորաբանությամբ, այլև չինական տնտեսության մեջ շարունակվող բացասական երևույթներով. դեկտեմբերի 31-ից յուանը նվազել է հինգ առևտրային նստաշրջանի ընթացքում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
