Վրաստանում հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել
717
Չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ., 22:24
![]() Վրաստանի կողմից փաստացիորեն չվերահսկվող Գալիի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգության առիթով հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել Վրաստանում, գրում է aliq.ge-ն: Ավելի վաղ հայտնել էինք, որ Սաբերիո գյուղի տներից մեկում հունվարի 5-ին բռնկված հրդեհի հետևանքով 5 երեխա է մահացել: Ըստ առկա տեղեկությունների՝ երեխաների տատիկը վառարանը վառելիս նավթը խառնել է բենզինի հետ, ինչի հետևանքով տանը հրդեհ է բռնկվել։ Վրաստանի տարածքում հունվարի 9-ին, երեխաների թաղման օրը, պետական կառույցներից կիջեցվեն պետական դրոշները։ Աբխազիայում հունվարի 6-ին սուգ էր հայտարարվել։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
