Աբխազիայում սուգ է. 5 երեխա հրդեհի զոհ է դարձել
![]() Աբխազիայում հրդեհի ժամանակ երեխաների մահվան կապակցությամբ հունվարի 6-ը սգո օր է հայտարարվել։ «Գալիի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով հինգ երեխա է մահացել, նախագահի պաշտոնակատար Բադրա Գյունբայի հրամանագրով հունվարի 6-ն Աբխազիայում սգո օր է հայտարարվել»,- տեղեկացնում է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Նշենք, որ հունվարի 5-ի առավոտյան առանձնատանը բռնկված հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել։ Երեխաների հետ տանը միայն տատիկն է եղել. նախնական տվյալներով՝ նա որոշել է վառել վառարանը, սակայն բենզինը շփոթել է դիզվառելիքի հետ, ինչի հետևանքով պայթյուն է եղել։ Երեխաներն այդ պահին քնած են եղել: Տատիկը դուրս է վազել՝ օգնություն կանչելու, սակայն հ րդեհն ակնթարթորեն տարածվել է փայտե տան ողջ տարածքում։ «Այդ ժամանակ քնած են եղել մեկուկեսից մինչև ութ տարեկան հինգ երեխաներ, տունն ակնթարթորեն այրվել է, և նրանց փրկել չի հաջողվել»,- ասել է ականատեսը։ Մահացած բոլոր երեխաները քույրեր են եղել, նրանց ծնողները եղել են հիվանդանոցում: |

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
190Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
183Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
282Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
202Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
310Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
133Երեկ, 09:12
