Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.

«Ձեռք բերված սպառազինությունը չենք պատրաստվում վերադարձնել»․ Արարատ Միրզոյան

106
Երեկ, 15:06
«Ձեռք բերված սպառազինությունը չենք պատրաստվում վերադարձնել»․ Արարատ Միրզոյան

«Ադրբեջանը հարձակողական զինատեսակներ է ձեռք բերում, Հայաստանը ևս ձեռք է բերում զինատեսակներ՝ անհամեմատ ավելի համեստ քանակով, անհամեմատ ավելի համեստ ֆինանսով»,- ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք քանիցս տեսել ենք, որ Ադրբեջանի ձեռք բերած զենքը կիրառվում է ՀՀ-ի դեմ, ՀՀ տարածքային ամբողջականության խախտման ուղղությամբ։ Այդ պատճառով նաև մենք Ադրբեջանին առաջարկել ենք ստեղծել սպառազինությունների վերահսկման համատեղ մեխանիզմ։ Ինչպես հայկական կողմի շատ կառուցողական առաջարկներ, այնպես էլ սա, մինչ այս պահը Ադրբեջանի կողմից մնացել է անպատասխան»,- ասաց Արարատ Միրզոյանը։
«Մենք սպառազինություն ձեռք ենք բերում պաշտպանության նպատակով և, բնականաբար, ձեռք բերված սպառազինությունը չենք պատրաստվում վերադարձնել»,- հավելեց Միրզոյանը: