Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.

«Դուք փաստացի Հայաստանի ադրբեջանացման մունետիկներն եք». Էդուարդ Շարմազանով

104
Երեկ, 16:18
«Դուք փաստացի Հայաստանի ադրբեջանացման մունետիկներն եք». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Հարցեր Արարատ Միրզոյանին…
Բա որ Արցախը մտնելու էր Ադրբեջանի կազմ, ինչո՞ւ էիք գոռում ՝ Արցախը Հայաստան է և վերջ։
Ինչո՞ւ էիք ասում՝ Ակնան մեր հայրենիքն է։
Ինչո՞ւ էիք ասում՝ Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։
Ինչո՞ւ էիք ասում ՝ ինչ պետք է, դա էլ բանակցում ենք։
Ինչո՞ւ էիք ասում՝ բանակցում ենք սեփական կետից։
Ինչո՞ւ էիք ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։
Ինչո՞ւ էիք ասում՝ առանց Արցախ չկա Հայաստան։
Ինչո՞ւ էիք Շուշիում ինագուրացիա անում։
Ինչո՞ւ էիք գոռում՝ հաղթելու ենք։
Ինչո՞ւ էիք ասում՝ սա նոր Սարդարապատ է։
Ինչո՞ւ 5 հազար հայորդու տարաք սպանդի։
Ինչո՞ւ…
Որովհետև պետք է պատերազմով հանձնեիք Արցախն ու կոտրեք հայի ողնաշարը։
Ու ասե՞մ ինչու… քանի որ դուք փաստացի Հայաստանի ադրբեջանացման մունետիկներն եք»: