«Տարածաշրջանում կարող է անվտանգային ողջ ճարտարապետությունը փոխվել»․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարածաշրջանում կարող է իսկապես ողջ անվտանգային ճարտարապետությունը փոխվել, եթե իրագործվի վերջերս Թուրքիայի գլխավոր ազգայնականի՝ Ազգայնական շարժում (MHP) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի կոչը, որով նա ըստ էության առաջարկում էր Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ՝ շուրջ 3 տասնամյակ Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանին, գալ և Մեջլիսում քննարկել երկրի ապագայի հարցերը բանտում նստելու փոխարեն։ Բահչելիի այս կոչը արժանացավ նաև Էրդողանի հավանությանը, և երկար դադարից հետո հնարավորություն ստեղծվեց քրդական DEM կուսակցության պատգամավորական մի խմբի այցելել Իմրալը կղզի։ Նկարում արդեն բավականին ծերացած Աբդուլլահ Օջալանն է։ Արդեն կան որոշակի խոսակցություններ այն մասին, որ Օջալանը կարող է համաձայնել և գնալ գործարքի, ինչի արդյունքում կա հավանականություն, որ PKK մարտիկների մեծ մասը կզինաթափվի և կդադարեցնի զինված պայքարը։ Ես վստահ եմ, որ այդ պարագայում տարածաշրջանում շատ բան կփոխվի, ավելին՝ Թուրքիայի հավակնությունները ավելի կմեծանան, և քրդական գործոնը կդառնա արդեն ոչ թե ընդդեմ Թուրքիայի, այլև Թուրքիայի կողմից ընդդեմ տարածաշրջանի երկրների՝ Սիրիա, Իրաք, Իրան, ուղղված գործիք։ Ինչպիսի՞ն կլինի քրդական ուժերի պատասխանը, սա կկանխորոշի նաև տարածաշրջանում անվտանգության ճարտարապետությունը, որի հեղինակը կդառնա արդեն հենց ինքը՝ Թուրքիան»։ Աղբյուրը` Արա Պողոսյան |
«Թուրքիան ու Իրանը առաջիկա օրերին կորոշեն մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները․ բա հայերն ո՞ւր են»․ Հովհաննես Ավետիսյան
5900:30«Իրանական թելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է»․ Վարդան Ոսկանյան
7900:00«Կոչ եմ եմ անում վերադառնալ Նոյեմբերի 9-ի ձևաչափին․ մեզ համար նպաստավոր պայմաններ են առաջացել»․ Էդմոն Մարուքյան
85Երեկ, 23:36«Շանտաժի ենթարկվելով ու զիջելով՝ Ադրբեջանին լռեցնել չի ստացվի»․ Տիգրան Աբրահամյան
104Երեկ, 22:12«Տարածաշրջանում կարող է անվտանգային ողջ ճարտարապետությունը փոխվել»․ Արա Պողոսյան (լուսանկար)
115Երեկ, 22:00«Թուրքիան Իրանի հետ Զանգեզուրի միջանցքի հարց ա քննարկում, իսկ «տիկտոկերը» կնգան ձվածեղ ա կերցնում»․ Արամ Մանուկյան
140Երեկ, 21:36