Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ.

«Ասում էին՝ ծոծորակները կտենան, թե 100 դրամից ավելի կվճարենք փետրվարի 1-ից». Գևորգ Ստեփանյան

138
Երեկ, 23:18
«Ասում էին՝ ծոծորակները կտենան, թե 100 դրամից ավելի կվճարենք փետրվարի 1-ից». Գևորգ Ստեփանյան

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի՛ հայրենակիցներ
Վաղ առավոտից անդադար ստանում ենք զանգեր ու բողոքներ, քաղաքացիներն իրենց վրդովմունքն են արտահայտում Երևանում տիրող քաղաքային տրանսպորտի վիճակի մասին։
Նշում են՝ ժամերով սպասում են կանգառներում, շատերը QR կոդերը գնել էին մի քանի հատ՝ իմանալով, որ գործում է 7-օրյա ժամկետ, այնինչ առանց տեղեկացնելու կրճատել են՝ դարձնելով 4 օր։
Նշում են՝ Tell Cell ապարատները չեն աշխատում, հեռու են կանգառներից, թղթերը՝ վերջացած։
Ասում էին՝ ծոծորակները կտենան, թե 100 դրամից ավելի կվճարենք փետրվարի 1-ից։
Հարցնում էին՝ արդյոք «ժամանակավոր կառավարությունը» տեղյա՞կ է այս ամենից։
Պատասխանեմ մեր քաղաքացիների վերջին հարցին՝
Այո՛ տեղյակ է, ու աջակցում է լիովին»։

Աղբյուրը`   Գևորգ Ստեփանյան