«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի». Իլհամ Ալիև
«Ամերիկայում եկել է Սորոսի դարաշրջանի ավարտը: Բայդենի վարչակազմը, ըստ էության, ղեկավարվել է Սորոսի ոճով»,- այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ Ընդգծելով, որ սորոսականները փաստացի կորցնում են իրենց դիրքերը, թշնամի պետության ղեկավարն ասել է, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի դա։ «Մենք պետք է հաշվի առնենք, որ Մերձավոր Արևելքում նրանց մերձավոր դաշնակցի՝ Ասադի դիկտատուրան արդեն նետվել է պատմության աղբանոցը, և դա շարունակվելու է, ուստի թող նա ճիշտ քայլ կատարի։ Մենք՝ Ադրբեջանը, նրանց համար վտանգի աղբյուր չենք։ Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում, և թող մեզ չխանգարեն։ Նրանք չպետք է որպես աշխարհագրական պատնեշ գործեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի. Ինչքան շուտ հասկանան դա, այնքան լավ»,- հավելել է Ալիևը։ |
«Մոտակա օրերին տարածաշրջանային խաղացողներն Ալիևին ասելիք կասեն». Արթուր Գևորգյան
8003:12«Մի հարց ունեմ «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք» ասող ապուշացածներին». Արման Աբովյան
9701:42«Մարդկանց խաբել ու խաբում են նաև հենց այսօր, հենց հիմա». Էդմոն Մարուքյան
10801:30«Մարտ-ապրիլին մի գիշերվա մեջ Սյունիքի վրա հարձակում է լինելու». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
11001:24«Սուրբ ծննդի օրով էդ սոխը՝ մրմուռը, որ մանր-մանր կտրտում էր վիժվածքը, պատահական չէր». Վարդան Ղուկասյան
10201:18«Ալիևը պատերազմի հայտարարություն է տարածել». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
11701:00