Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ.

«Չեմ էլ հասկանում՝ ինչից է սկսվել»․ Լևոն Քոչարյանը Մալյան-Թևանյան հակամարտության մասին

148
Երեկ, 22:00
«Չեմ էլ հասկանում՝ ինչից է սկսվել»․ Լևոն Քոչարյանը Մալյան-Թևանյան հակամարտության մասին

«Բազմիցս իմ բացասական վերաբերմունքն եմ արտահայտել ընդդիմադիր դաշտի ներսում այդպիսի գործընթացների վերաբերյալ»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմության ներսում առաջացած լարվածությանը, Անդրանիկ Թևանյանի և Նարեկ Մալյանի միջև հեռակա բանավեճին։

«Չեմ էլ հասկանում, թե ինչից է այդ ամեն ինչը սկսվել, իհարկե, կուզենայի, որ այդ ամենը չլիներ»,- նշեց Քոչարյանը։

Հարցին՝ Անդրանիկ Թևանյանին համարո՞ւմ է իր թիմակիցը, Քոչարյանը պատասխանեց․ «Նա եղել է «Հայաստան» դաշինքով պատգամավոր, հետո դուրս է եկել, առանձին է գործում, «Հայաստան» դաշինքը սատարել է նրանց մասնակցությունը քաղաքապետի ընտրություններին, հիմա նա առանձին իր գիծն է տանում, իր շարժումն ունի, այնպես որ ամեն ինչն ակնհայտ ու պարզ է»։

«Չեմ էլ հասկանում՝ ինչից է սկսվել»․ Լևոն Քոչարյանը Մալյան-Թևանյան հակամարտության մասին